Հրաչուհի Բասենց. Միգուցե բոլորը գործադուլ հայտարարեն, երաժիշտները Բաղրամյան 26, կառավարական տների ու կառույցների մոտ շեփորներով, թմբուկներով երգեն
Սոպրանո Հրաչուհի Բասենցը, ով սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժնում, այնուհետև՝ վոկալ բաժնում, այժմ ելույթ է ունենում աշխարհի հայտնի բեմերում, գրել է.
«Ամբողջ Եվրոպան գործադուլ էր անում, գյուղատնտեսական գործադուլ էր, տրակտորներով ու գյուղտեխնիկայով գրոհել էին քաղաքի կենտրոններն ու թարմ ԱԹԱՐՈՎ, ցեխով ու չգիտեմ էլ ինչով ցողում էին պառլամենտի շենքերն ու կենտրոնները՝ ասելով դե շնչեք, զգացեք հիմա այն ինչի մեջ, որ մենք ենք գռոշների դիմաց...վիդեոները հաստատ տեսած կլինեք...
Մտածում եմ, եթե իրենք արևմուտքից են օրինակ վերցնում ու իրենց ժողովրդավար են կոչում ու համարում, միգուցե հետևենք եվրոպայի օրինակին և բոլորը գործադուլ հայտարարեն, երաժիշտները հավաքվեն ու իրենց պատուհանների տակ, Բաղրամյան 26, նախարարություն, կառավարական տների ու կառույցների մոտ, առավոտից երեկո շեփորներով, թմբուկներով (իրենք թմբուկ շատ են սիրում չէ՞, թմբուկներով արեցին հեղափոխությունը, դըմփ-դըմփ-հու-ով, իրենց լեզվով, իրենց մեթոդներով, փողոց փակելով), երգով «ՔԵՌԻՆ ԵԿԱՎ ՁԵ՛Ր ԲԱԿԸ» հրամցնեն, ականջների մեջ առավոտից երեկո, միգուցե աշխատի ու անեկտոդի ֆրիցի պես հանկարծ գոռան «ՆԱ՜՜ՅՆ ԴՈՒԼՈՒԼՈՒ, ՆԱ՜՜ՅՆ ԴՈՒԼՈՒԼՈՒ ԲԻԹԹԵ» ու փոխեն իրենց որոշումը...
Նկարներում Նյուրնբերգի ամենահին դեղատունն է, 1486 թիվ, ԴԵՂԱՏՈՒՆ ընդամենը, որի անգամ ռմբակոծված, հիմնահատակ ավիրված լինելը չի ստիպել, որպեսզի հրաժարվեն իրենց պատմությունից...»։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում գործող բուհերի բոլոր շենքերը կտրվեն կառավարման միջազգային ընկերության որպես տարածքներ. Փաշինյան
- Փաշինյան. Երևանում ոչ մի բուհ պետք է չլինի
- Մեր բոլոր սրբությունները թիրախ են դարձել. Գերմանաբնակ դիրիժոր Ռուբեն Ղազարյան
- «Աբսուրդ», «ապուշություն», «ախմախություն». Քաղաքացիները՝ Կոնսերվատորիան տեղափոխելու մասին
- Կոնսերվատորիայի ռեկտոր. Ինչպե՞ս բացատրել ոլորտից հեռու մարդկանց, չգիտեմ, քանի որ ակադեմիական երաժշտությունն իր օրենքներն ու բանաձևերն ունի
- Կոմպոզիտորների միությունը դեմ է Կոնսերվատորիայի՝ որևէ այլ կառույցի մաս կազմելուն
- Կոնսերվատորիան տեղափոխելն աբսուրդի ժանրից է. օպերային երգիչ Հայկ Տիգրանյան
- Համակոնսերվատորիական ժողովում կայացվել է որոշում` կազմակերպել ստորագրահավաք Կոնսերվատորիայի տեղափոխման դեմ. Բալդրյան
- Հրաչուհի Բասենց. Ձեռքներդ հեռու մեր սրբատեղից... Կոնսերվատորիայից
- Միակ լավագույն տարբերակը դա է. ԿԳՄՍ փոխնախարարը՝ Կոնսերվատորիայի տեղափոխության մասին
- ԿԳՄՍՆ ներկայացուցիչը չէր սպասում Կոնսերվատորիայի դասախոսների, ուսանողների հախուռն դիրքորոշման. Հասմիկ Պապյան
- Կոնսերվատորիան տեղափոխելով այլ վայր՝ նշանակում է կտրել երաժշտական կյանքի զարկերակը. Լիլիթ Մարտիրոսյան
- Կոնսերվատորիայի ղեկավարությունը կիսում է երաժշտական համայնքի վրդովմունքն ու մտահոգությունները. ԵՊԿ ռեկտորատ
- Աննա Պողոսյան. Փակվում է Երևանի պետական կոնսերվատորիան, սա նույնն է, ինչ թուրքը գրավի Երևանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան