Հայկական արբանյակի միջոցով արված լուսանկարները ծառայում են ՀՀ տարբեր գերատեսչություններին. Մխիթար Հայրապետյան
«Արդեն տևական ժամանակ է հայկական արբանյակի միջոցով արված լուսանկարները ծառայում են Հայաստանի տարբեր պետական գերատեսչություններին»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նա մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ այսքանով առաջարկում է սահմանափակվել։
Հարցին՝ նաև պաշտպանական գերատեսչությա՞նը, նա պատասխանեց. «Առաջարկում եմ սահմանափակվել։ Դուք հարցրեցիք դրական արդյունք, ես հաստատում եմ՝ այո»։
Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 25-ին SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը, որը տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Սանտլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում:
Հարակից հրապարակումներ`
- Ջորջ Տաբակյան. Արբանյակի հաջողության մասին կարելի է խոսալ, երբ առաջին նկարները հասանելի լինեն
- Կարեն Վրթանեսյան. Որևէ կարևոր մանրամասն չի հրապարակվել. հայտնի չէ, թե ինչ ուղեծրով է շարժվելու արբանյակը
- Երկրի ուղեծիր է դուրս բերվել ՀՀ առաջին տիեզերական արբանյակը. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին