Ոսկեպարի և Բաղանիսի, Նոյեմբերյանի, Ոսկևանի բնակիչները պատրաստ են ինքնապաշտպանություն կազմակերպել
Ոսկեպարի և Բաղանիսի, Նոյեմբերյանի, Ոսկևանի բնակիչները Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո քննարկում են անցկացրել և պատրաստակամություն հայտնել փակել ճանապարհները, կազմակերպել ինքնապաշտպանություն Տավուշի մարզի գյուղերը Ադրբեջանին հանձնելու դեպքում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ոսկեպարի դպոցի զինղեկ Նվեր Բեգլարյանը:
«Մեր գյուղերի բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանությոն կազմակերպել, չենթարկվել Նիկոլի որոշմանը և թիկունք կանգնելով զորքին, թույլ չտալ Ադրբեջանի առաջխաղացումը, որովհետև փաստը մնում է փաստ, որ վտանգավոր է նման բան թույլ տալը: Փաշինյանին մի քանի հոգու կողմից հարց տրվեց, որ դա վտանգավոր է ոչ միայն Հայստան- Վրաստան ճանապարհի փակման, այլ նաև Ոսկեպարի ու մի շարք գյուղերի անվտանգության համար:
Փաշինյանը, ի պատասխան դրան, ասաց, որ մենք գնում ենք խաղաղության, եթե չգնանք խաղաղության Ադրբեջանը պատերազմ կսկսի Հայաստանի դեմ: Քանի, որ գիտեր՝ մեր ժողովուդրը Ադրբեջանից վախեցողը չի, Փաշինյանը ասաց, որ եթե խելոք չմնանք, Ադրբեջանի դեմ ոտնձգություն անենք, Թուրքիան կհարձակվի մեր վրա, այսինքն վախեցնելու միջոց է գտել էլի, որ եթե Ադրբեջանից չեք վախենում, Թուրքիայից վախեցեք»- պատմեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը հայտնել է Ոսկեպարում, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել Ադրբեջանին, այլապես պատերազմ կլինի. Պատգամավոր
- Ոսկան Սարգսյան. Ոսկեպարում Նիկոլ Փաշինյանին շատ սառն են ընդունել, Փաշինյանը վախեցրել է պատերազմով
- Փաշինյանը Ոսկեպարում է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները