
Մի շարք շրջաններում ձյուն է տեղում
Մարտի 18-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում, Ջերմուկի, Ապարանի, Արագածի, Արթիկի, Աշոցքի, Սևանի, Գավառի, տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արարատի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Աբովյանի, Թալինի, Բաղրամյանի, Ախուրյանի, Դիլիջանի, Նաիրիի տարածաշրջաններում՝ անձրև։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 1-2 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին