Կոչ եմ անում Ադրբեջանին և Հայաստանին օգտվել տևական խաղաղություն հաստատելու հնարավորությունից. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մարտի 17-19-ը այցով Հարավային Կովկասում է։ Նա նախօրեին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Բաքու այցն ամփոփել է X-ում արած գրառմամբ.
«Ուրախ էի Բաքվում հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի երկարամյա գործընկերն է, և ես անհամբեր սպասում եմ գործընկերության հետագա ամրապնդմանը: Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են ավելի լայն անվտանգության համար։ Կոչ եմ անում Ադրբեջանին և Հայաստանին օգտվել տևական խաղաղություն հաստատելու հնարավորությունից»։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Բաքվից հետո կմեկնի Թբիլիսի: Նրան կընդունեն Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Մարտի 19-ին էլ Ստոլտենբերգը կժամանի Երևան՝ հանդիպելու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Հույս ունենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հասնել կայուն խաղաղության.Ստոլթեմբերգ
- Ի՞նչ օրակարգով է Հարավային Կովկասի երկրներ գալիս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը
- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մարտի 19-ին կայցելի Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան