Փնտրեք Միդլթոնին, Շապս. Զախարովան՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարին
ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսին՝ խորհուրդ տալով փնտրել Քեյթ Միդլթոնին։
Մեծ Բրիտանիայի պաշտոնյան հայտարարել է. «Պուտինը կրին գողացավ ընտրությունները, վշբայց նա չի գողանա Ուկրաինան։ Մեծ Բրիտանիան կաշխատի դաշնակիցների հետ, որպեսզի դադարեցնի գողությունը՝ Ուկրաինային տրամադրելով ավելի մեծ օգնություն։ Ինչպես ցույց է տալիս պատմությունը, պետք է կանգնեցնենք բռնակալներին ու ավտոկրատներին, այլապես նրանք կշարունակեն էլ ավելի շատ գողանալ»։
Թելագրամի իր ալիքում այս հայտարարության ի պատասխան Մարիա Զախարովան գրել է.
«Մենք նրանցից ոչինչ չենք գողացել։ Մենք մերը նրանց չենք տվել։ Ահա դրա համար էլ նրանք բարկանում են: Մենք սովոր ենք «բացառիկության» իրավունքով բոլորից խլել ամեն ինչ։
Ի դեպ, ի՞նչ է կատարվում Քեյթ Միդլթոնի հետ։ Գտնվե՞լ է: Փնտրեք, Շապս»։
Ավելի վաղ նա ասել էր, որ բրիտանացիները երկու ամսից ավելի փնտրում են Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնին, բայց շատ արագ գտնում են «Մոսկվայի ձեռքը» և «Նովիչոկը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին