ԱՄՆ-ը հրաժարվել է շնորհավորել Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
ԱՄՆ-ը մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ «ՌԻԱ նովոստի»-ին հայտնում է, որ այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Կարծում եմ, կարելի է վստահորեն ասել, որ ԱՄՆ-ից շնորհավորանքներ չեն լինի»,-ասել է Պատելը: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Ռուսաստանում նախագահական ընտրությունները ոչ ազատ, ոչ արդար չի համարում։
Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը երկուշաբթի օրը ասել է, որ Կրեմլը կտրականապես համաձայն չէ ԱՄՆ այն գնահատականների հետ, որ Ռուսաստանում վերջին ընտրություններն ազատ և արդար չեն եղել, քանի որ կարծիք է հնչում Ուկրաինայի հակամարտության մեջ ներգրավված երկրից։ Ըստ նրա՝ սա այն կարծիքը չէ, որին Ռուսաստանը պատրաստ է լսել, և որը կարելի է կարևոր անվանել։
Հարակից հրապարակումներ`
- Վլադիմիր Պուտինն ընտրություններում ստացել է ձայների 87,68 %-ը
- ՌԴ նախագահական ընտրություններում ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության կազմում Հայաստանի ներկայացուցիչներ չկան
- ԵԱՏՄ նիստին մասնակցելու համար Պուտինը ՀՀ գալո՞ւ է, թե՞ չի համարձակվելու Հռոմի ստատուտի պատճառով. Խամոյանի հարցը՝ ՔՊ-ականին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան