Տնտեսություն 15:18 18/03/2024

Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ

Ինչպիսի՞ն է ներկայում Հայաստանի կապիտալի շուկան, զարգացման ի՞նչ հեռանկարներ կան, և ինչպե՞ս է տեսնում իր մասնակցությունն այդ շուկայի զարգացմանը Կոնվերս Բանկը: «Հայաստանի կապիտալի շուկաները» կոնֆերանսի ավարտից հետո այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք կոնֆերանսի մասնակից, Կոնվերս Բանկի ներդրումային դեպարտամենտի տնօրեն Գրիգորի Զաքարյանի հետ:

Հարց-Ներդրումային գործունեության տեսանկյունից ի՞նչ քաղաքականություն է որդեգրել Կոնվերս Բանկը:

Պատասխան- Կուզեի՝ մենք հստակ միմյանցից տարանջատեինք ընդհանրապես ներդրումային գործառույթն ու ներդրումային բանկային բիզնես ուղղությունը, քանի որ դրանք տարբեր իմաստներ ունեն:
Ներդրումային քաղաքականություն իրականացնում են բոլոր բանկերը, որոնք, ներդրումներ կատարելով ինչ-ինչ գործիքներում, ձևավորում են ներդրումային ակտիվներ (պորտֆել), որոնք, որպես իրացվելիության բուֆեր, ապահովում են բանկի բնականոն աշխատանքը՝ ըստ անհրաժեշտության ապահովելով դրանց տրանսֆորմացիան, ասենք, ներդրումներից գումարն ուղղելով վարկային ներդրումներին: Կախված այս կամ այն բանկի ներդրումային քաղաքականության առանձնահատկություններից, այն կարող է ծառայել ոչ միայն որպես իրացվելիության բարձիկ, այլև էական նշանակություն ունենալ բանկի եկամուտների ձևավորման կառուցվածքում, ինչպես օրինակ՝ Կոնվերս Բանկում է:
Ինչ վերաբերում է Բանկի կողմից որդեգրած՝ ներդրումային բանկային բիզնես ուղղություն ունենալու ռազմավարությանը, ապա այստեղ գործ ունենք որոշակի ներդրումային ծառայությունների մատուցման հետ, ինչպես օրինակ՝ Բանկի սեփական կամ այլ իրավաբանական անձանց արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման և մարքեթմեյքինգի կազմակերպման, ընկերությունների միաձուլմանն առնչվող գործընթացներ, հետագայում նաև ակտիվների կառավարման ծառայությունների տրամադրում մեր հաճախորդներին, ինչը, որպես ներդրումային բանկային (investment banking) գործառույթ, մենք տեղավորել ենք մեր բիզնես պարադիգմի շրջանակներում:
Այստեղ ևս մեկ ուղղություն, որը կարևոր է մեզ համար, private banking՝ մասնավոր բանկային ծառայությունների մատուցումն է:  Այս գործառույթը կհետաքրքրի այլ՝ ավելի բարդ ներդրումային գործիքների կարիք և առանձնահատուկ մասնավոր սպասարկում պահանջող հաճախորդներին, որոնք նաև պատրաստակամ կլինեն մեզ պատվիրակելու իրենց ֆինանսական միջոցներն արդյունավետ կառավարելու և իրենց համար եկամուտ վաստակելու իրավասությունը:
Մի խոսքով, տվյալ դեպքում խոսքը ոչ միայն ներդրումային բանկային ծառայությունների մասին է, այլ ընդհանրապես ներդրումային ոլորտին առնչվող բոլոր ուղղությունների:

Հարց-Ինչպիսի՞ն եք տեսնում ոլորտի զարգացման հեռանկարը:

Պատասխան-Մենք որդեգրել ենք քաղաքականություն՝ Բանկի գործող և պոտենցիալ հաճախորդներին աջակցել փոքր ծավալով, մատչելի, պարտքային արժեթղթերի թողարկման, տեղաբաշխման հարցում և առաջարկել ուղեկցում դրանց երկրորդային շուկայի կայացման գործում՝ մարքեթմեյքինգ:
Կապիտալի շուկայի զարգացումը ողջ աշխարհում մեծապես պայմանավորված է եղել փոքր և միջին ծավալի թողարկումներով, որոնք հաջորդել են խոշոր թողարկումներին: Գործընթացում ներառվածների քանակի աճը հանգեցնում է ծավալի մեծացման, դրանով իսկ՝ կապիտալի շուկայի աշխուժացման ու զարգացման;
Այսօր փոքր ու միջին թողարկումների պահանջարկ ունի թե բիզեսը, որն այդպիսով լուծելու է ֆինանսական ռեսուրսների ներգրավման հարցը, թե ներդրողները, որոնց կազմում առկա են տարբեր ռիսկի հակվածություն ունեցող մասնակիցներ՝ պատրաստ ներդրումներ կատարելու ավելի բազմազան ռիսկայնության պրոֆիլներ ունեցող ընկերությունների թողարկումներում:
Կապիտալի շուկայի զարգացմամբ մենք կկարողանանք բավարարել ներդրումային ամենատարբեր ճաշակ ունեցող, ռիսկ/եկամտաբերություն տարբեր հարաբերակցությունների նախապատվություն տվող անձանց պահանջարկը: Քանակական ավելացում, պարբերական թողարկումներ, ընտրության հնարավորություն. այսպես է ձևավորվում ու զարգանում կապիտալի շուկան՝ սկզբում մեծ, ապա մեծաթիվ փոքր ու միջին թողարկողների ներգրավման շնորհիվ:

Հարց- Ի՞նչ նախագծեր են իրականացվել 2023-ին: Եվ ի՞նչ նախագծեր են կյանքի կոչվելու ընթացիկ տարում:

Պատասխան-Բիզնեսը ֆինանսավորման ու ֆինանսական անկախության կարիք ունի: Այս տեսանկյունից որքան տարբերակված են ներգրավված միջոցների աղբյուրները, որքան շուկայի ավելի շատ մասնակիցներից են ներգրավված ներդրումները, այնքան ընկերությունն ավելի ազատ ու անկախ է իր գործողություններում;
Այս տեսանկյունից պարտատոմսերի թողարկումը ֆինանսների ներգրավման լավ եղանակ է նաև այն փոքր և միջին ընկերությունների համար, որոնք հասկանալի ու ճանաչելի են, կարող են վերցնել, սպասարկել պարտք, և որոնց պարտքի նկատմամբ կա հետաքրորություն ներդրողների շրջանակում:
Վառ օրինակ է Եվրոթերմը՝ կայուն ֆինանսական հոսքեր, հասկանալի բիզնես գործընթացներ, ճանաչելի Նոյան և Եվրոթերմ բրենդների ներքո ապրանքներով ու ծառայություններով ընկերությունը: Նրա ֆինանսական կարողությունների համալրման լավագույն լուծումը հանրային հատվածից պարտքի ներգրավումն էր: Մենք առաջարկեցինք պարտատոմսերի թողարկում, ինչն ընկերության ղեկավարության կողմից սիրով ընդունվեց: Եվրոթերմի համար այս որոշման արդարացվածությունը, առավելությունն իր բիզնեսի տեսանկյունից ավելի տեսանելի կդառնա առաջիկա տարիներին՝ նաև հետագա թողարկումների ընթացքում:
Արդյունքը տպավորիչ էր. մենք հաջողությամբ վաղաժամկետ ավարտեցինք 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերի տեղաբաշխումը: Պարտատոմսերում ներդրում կատարեց 150 ներդրող՝ հիմնականում Converse Mobile հավելվածի միջոցով: 
Մյուս կողմից, սա իրական հատվածի ընկերության՝ փոքր ծավալով պարտատոմսերի թողարկման սակավաթից դեպքերից էր Հայաստանում: Մեզ համար շատ կարևոր է իրական հատվածի համար նման հնարավորությունների ստեղծումը: Նրանք պիտի հասկանան, որ կարող են հասանելիություն ստանալ կապիտալի շուկաներին, կարող են ներգրավել միջոցներ, իսկ Կոնվերս Բանկը պատրաստ է դառնալ նրանց ուղեկիցը ֆինանսական շուկայում՝ առաջարկելով ծառայությունների հնարավորինս ընդգրկուն ծածկույթ:
Արդեն իսկ սկսել ենք մեկ այլ ընկերության՝ փոքր ծավալով պարտատոմսերի տեղաբաշխումը, որոնք, կարծում եմ, կունենան սպառման ուրույն շուկա, քանի որ նախագիծն ավելի շատ սոցիալական է:
Պարտատոմսերի թողարկման շուրջ աշխատում ենք ևս մի քանի ընկերությունների հետ, այս հարցով ակտիվ կապի մեջ ենք Էկոնոմիկայի նախարարության հետ:
Իմ տեսլականն այսպիսին է. ստեղծել անխափան հոսքագիծ, որը կապիտալի շուկաներում ֆինանսական հասանելիության հնարավորություն կտա ճանաչելի, թափանցիկ, հասկանալի բոլոր ընկերություններին:

Հարց-Բանկի կորպորատիվ պարտատոմսերի թողարկումներ լինելո՞ւ են:

Պատասխան-Սկսած 2017-ից Կոնվերս Բանկը հաշվետու թողարկող է: Ընդհանուր առմամբ, առայսօր տեղաբաշխվել է 41,591,450,000 ՀՀ դրամին համարժեք պարտատոմս, որից 19,645,100,000 ՀՀ դրամին համարժեք պարտատոմսը շրջանառվում է Հայաստանի ֆոնդային բորսայում: Ներդրողներին է վճարվել 6,686,778,742.00 ՀՀ դրամ արժեկտրոնային եկամուտ:
Բանկի քաղաքականությունը միտված է պարտատոմսերի թողարկման շարունակականության ապահովմանը: Մենք մտադիր ենք պահպանել մեր դիրքերն այս ոլորտում, իսկ առաջիկայում բնականաբար նախատեսում ենք նոր թողարկումներ:

Հարց- Ինչպիսի՞ հավակնություններ ունի Կոնվերս Բանկը ներդրումային բիզնես ուղղությունում:

Պատասխան-Որպես կապիտալի շուկայի մասնակից, Բանկը պատրաստ է հաճախորդներին մատուցել ներդրումային համալիր ծառայություններ՝ լինի դա բաժնային, թե պարտքային արժեթղթերի թողարկումներ, բրոքերային և ֆինանսների կառավարման ծառայությունների մատուցում և այսպես շարունակ:
Պոտենցիալ ներդրողները պատրաստ են դիտարկել նոր, սակայն հասկանալի պրոդուկտներում ներդրումները:
Ընդհանրապես ընդունված է համարել, որ ֆինանսական շուկան զարգանում է փուլ առ փուլ՝ սկսելով կարճ փողերի շուկայից (money market), անցում կատարելով դեպի ավելի երկարաժամկետ ու բարդ գործիքների, իսկ հետո նաև ածանցյալ գործիքների։ Մենք այսօր դեռևս միջնաժամկետ կորպորատիվ պարտքային գործիքների շուկայի ձևավորման փուլում ենք, որը դեռ կայացման երկար ճանապարհ ունի:
Իմ խորին համոզմամբ, այսօր Հայաստանում պետք է առաջին հերթին զարգացնել պարտքային կորպորատիվ արժեթղթերի շուկան և հասնել այնպիսի ծավալների և գործիքների բազմազանության, որի հագեցվածությունն ինքնին շուկայի զարգացումը կտեղափոխի հաջորդ փուլ:

Հարց- Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ կրթությունը շուկայի զարգացման հարցում:

Պատասխան-Թողարկողին պիտի կրթել, փորձի վրա բացատրել ու էքսպերտիմենտալ եղանակով ապացուցել, որ արժեթղթերի թողարկմամբ ֆինանսների ներգրավումը կարևոր քայլ է ֆինանսական անկախության ճանապարհին: Սա օգնում է ներդրողի հետ հարաբերություններում լինել ավելի բաց, թափանցիկ, ունենալ ներքին կորպորոտիվ կառավարման ավելի հասկանալի մշակույթ: Սրանք ընկերության զարգացման ճանապարհին կարևոր պայմաններ են, ինչին մեծապես նպաստում է Բանկի հետ աշխատանքը, քանի որ մենք կորպորատիվ ֆինանսների ոլորտում խորհրդատվությունից զատ նաև օժանդակում ենք թողարկողներին ներքին կառավարման իրենց ստանդարտները համապատասխանեցնել միջազգային լավագույն փորձին: 
Ներդրողները շատ բազմաշերտ են թե քանակապես, թե տիպաբանությամբ: Սակայն նրանց միավորում է եկամուտ ստանալու ձգտումը: Ոստի և, նրանց կրթելու, արժեթղթերի նկատմամբ պահանջարկ ձևավորելու համար պետք է հանրայնացնել, հասկանալի լեզվով մարդկանց ներկայացնել արժեթղթերում ներդրումների առավելությունները:
Այստեղ շատ կարևոր է թվային նոր տեխնոլոգիաների կիրառությունը, որը մատչելի և հասանելի են դարձնում անգամ փոքր ներդրողներին շուկայում առկա ֆինանսական գործիքները:
Converse mobile հավելվածով պարտատոմսերի ձեռքբերման հնարավորության հանրայնացումը վառ օրինակ է. իր պարզության շնորհիվ մենք զարմանալիորեն մեծ թվով ներդրողներ ենք ունեցել հավելվածով: Ավելին, մենք առաջիկայում թվային մոբայլ ծառայությունների միջոցով առաջարկելու ենք նաև ավելի լայն գործիքակազմ, որն ամբողջությամբ ուղված կլինի ներդրումային մանրածախ շուկային:
Կոնվերս Բանկն ունի փորձառություն, լայն գործիքակազմ և հմտություններ: Ուստի բիզնեսին անհրաժեշտ է իր ընկերության ֆինանսավորման խնդիրները պատվիրակել մեզ, իսկ ներդրողներին՝ օգտվել մեր ծառայությունների լայն ընտրանուց:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ինքը մտել է մեր գրպանը, բայց մեր գրպանն արդեն ծակ է, ու մտցրած ձեռքը էթում է եսիմ որտեղ...ՓՄՁ ներկայացուցիչ
«ՀԴՄ մի միացրեք, բոյկոտեք, վերջ»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի մասնակից ՓՄՁ ներկայացնող կինը։ Ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:51
Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան հայտարարություններով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հիշեցնենք, որ սրան...
Աղբյուր` Panorama.am
14:37
Պեսկով. Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողը...
Աղբյուր` Panorama.am
14:34
Արկադի Դումիկյանը շարունակում է իր հաղթարշավը. երգչի երկու sold out համերգները Մոսկվայում
Հոկտեմբերի 5-ին և 6-ին սիրված երգիչ Արկադի Դումիկյանն իր հավատարիմ հանդիսատեսին անմոռանալի պահեր պարգևեց Մոսկվայի «Live Arena» շքեղ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Կառավարությունը հետ կվերադարձնի ԵՄ և Անգլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքերը
 «Նախաձեռնությունը հնարավորություն կտա այն ընկերություններին, որոնք իրենց ապրանքները արտահանում են ԵՄ 27 երկրներ և Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն կա, և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին. ՔՊ-ական պատգամավոր
«Բանակցությունների ֆորմատի վերաբերյալ չեմ ուզում որևէ բան բացառել, մենք ասել ենք, որ այն հարթակներում, որտեղ կհարգվեն  Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
«Իրենց թոռնիկներից բռնեցրած ավտոներով, պդավատներով են ման գալիս, թող տեսնեն, խեղճ ժողովուրդը ոնցէ  մտահոգվածում տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
13:19
Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}