Խաչանովի ու Ռուբլյովի բարեգործական հանդիպմանը 100 հազար դոլար է հավաքվել՝ ի աջակցություն արցախցի տեղահանված ընտանիքների
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը և ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովը բարեգործական խաղ անցկացրել Լոս Անջելեսում Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար: thearmenianreport.com-ի հաղորդմամբ, բարեգործական խաղին 100 հազար դոլար է հավաքվել է։
Հանդիպումը տեղի է ունեցել UCLA թենիսի համալիրում (Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարան), կազմակերպիչն է Հայ Մարմնակրթական Ընդհանուր միության Գլենդելի «Արարատ» մասնաճյուղը։
«Խաչանովը հաղթեց 6-3, 4-6, 10-8 հաշվով։ Այնուամենայնիվ, օրվա իսկական հաղթանակը ավելի քան 100,000 ԱՄՆ դոլար հանգանակությունն է՝ ի աջակցություն Արցախից բռնի տեղահանված հայ ընտանիքների»,- գրել է կայքը։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը բարեգործական խաղ կանցկացնեն, հասույթը կտրամադրվի արցախահայությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան