
«Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը չափազանց կարևոր է Միջին միջանցքի համար. Ղազախստանի ԱԳ նախարար
«Մեր հարաբերությունների զարգացման մեջ զգալի ներդրում ունի մեր փոխհամագործակցությունը բազմակողմանի կառույցներում՝ ՄԱԿ, ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ»,- Երևանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ հանդիպումից հետո կայացած ասուլիսում ասաց Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն։
Նա նշեց, որ ուժեղացնելով բազմակողմանի կապերը Հայաստանի ու Ղազախստանի միջև, միանշանակ համապատասխանում է երկու ազգերի շահերին։
Մուրատ Նուրտլեուն հայտնեց, որ երկրների համար չափազանց կարևոր է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
«Չափազանց կարևոր է մեր երկրների համար։ Մենք նպատակ ունենք համագործակցել մեր գործընկերների հետ այն նպատակով, որ Միջին միջանցքը վերջապես իրականացնի իր ներուժն ամբողջությամբ»,- ասաց Ղազախստանի ԱԳ նախարարը։