ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանում է
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վրաստանում է։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ նա կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։
Կոբախիձեի հետ հանդիպումից հետո կառավարության վարչակազմում համատեղ ճեպազրույց կանցկացվի։
Ստոլտենբերգը մինչ այդ գտնվում էր Ադրբեջանում, Թբիլիսիից կմեկնի Երևան։
Ի դեպ, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ որպես Վրաստանի կառավարության ղեկավար իր առաջին այցի շրջանակներում, փետրվարի 21-ին Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին: Համատեղ ասուլիսում Ստոլտենբերգն ասել էր, որ իրենք «մաղթում են, որ Վրաստանն ընթանա ճիշտ ուղղությամբ: Դեպի ավելի շատ ժողովրդավարություն և բարգավաճում, դեպի եվրատլանտյան ընտանիքին լիիրավ անդամություն» և ավելացրել է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի Թբիլիսիի հետ լինել այդ գործընթացում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան