Փաշինյանը անձամբ է վարել ՀՀ գյուղեր հանձնելու բանակցությունները Տավուշի մարզում
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ՝ այսօր Տավուշում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը Ոսկեպարում հանդիպել է Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ, նաև պարզաբանել, թե ինչու է հարցը քննարկվում հենց Ոսկեպարում՝ հենց այդ գյուղի բնակիչների հետ:
Նրա խոսքով՝ սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու իրական հնարավորությունը կարող է իրականացվել հենց այդտեղ՝ Բաղանիսից Բերքաբեր հատվածից:
«Գիտեք, որ Ադրբեջանը բարձրաձայնում է 4 գյուղերի մասին։ 4 ոչ անկլավային գյուղերի մասին ենք դեռ խոսում։ Գիտեք, որ մենք բարձրաձայնում ենք 31 գյուղերի մասին, բարձրացնում ենք այդ հարցը, իրենք էլ բարձրացնում են այն հարցը, և երբ մենք ուզում ենք այս քննարկումներում առաջ գնալ, անգամ եթե հենվում ենք այն տրամաբանության վրա, որ մենք 31 բնակավայր ունենք խնդրահարույց վիճակում, իրենք՝ դրանից պակաս, Ադրբեջանն օգտագործում է մի էսպիսի փաստարկ, որ ՀՀ բնակավայրերից ոչ մեկի բուն տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ չէ, այսինքն, գյուղի բնակելի տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ չէ»,- հայտնեց Փաշինյանը։
Նա տեղեկացրել, որ ադրբեջանցիներն առաջարկում են, որ փոխադարձաբար բնակավայրերի բուն տարածքները ազատեն, հետո քննարկեն բնակավայրերի կենսական նշանակության տարածքների մասին։
«Մեր քաղաքականությունն այն է, որ մենք պետք է պատերազմ թույլ չտանք։ Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում։ Սա է նաև պատճառը, որ մենք որոշել ենք, որ պետք է գնանք այս հատվածներում Հայաստանի Հանրապոտության սահմանի ճշգրտման»,-հայտարարել է Փաշինյանը և վստահեցրել, որ այն անում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև Ոսկեպար, Կիրանց գյուղերի համար, որպեսզի ապահովեն գյուղերի անվտանգությունը։
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Կիրանցի բնակիչներին:
Հարակից հրապարակումներ`
- Ոսկեպարի և Բաղանիսի, Նոյեմբերյանի, Ոսկևանի բնակիչները պատրաստ են ինքնապաշտպանություն կազմակերպել
- Փաշինյանը հայտնել է Ոսկեպարում, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել Ադրբեջանին, այլապես պատերազմ կլինի. Պատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան