Սուր շնչառական վարակի սեզոնը սկսվել է հոկտեմբերին և դեռ չի ավարտվել
Վերջին օրերին սոցիալական ցանցերի օգտատերերը բարձրաձայնում են գրիպի հետևանքների բարդացման և թոքաբորբերի հաճախակիության մասին։ Հանրապետության համաճարակային վիճակի շուրջ Panorama.am-ը զրուցեց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելա Աբովյանի հետ:
Ռ. Աբովյան-Մենք հոկտեմբերից սուր շնչառական վարակի սեզոնում ենք գտնվում և հոկտեմբերի 1-ից անցել ենք ուժեղացված համաճարակաբանական դիտարկմանը, այսինքը՝ եթե մինչև հոկտեմբեր իրականացնում էինք շաբաթական վերլուծություններ, ապա հոկտեմբերից ամենօրյա վերլուծություն ենք իրականացնում։ Ընդորում՝ դիտարկում ենք սուր շնչառական վարակներով ամբուլատոր պոլիկլինիկական կենտրոններ դիմելիությունը, հոսպիտալացումները, թոքաբորբերը, վերակենդանացման բաժանմունքի դեպքերը։
Շաբաթական տվյալներով եթե դիտարկեմ, ապա 11-րդ շաբաթվա տվայլներով մենք ունեք սուր շնչառական վարակների 1.1 անգամ ակտիվության աճ, բայց նախորդ տարվա համեմատ նույն մակարդակի վրա ենք։ Դեպքերի 75 %-ը 0-15 տարեկանների մոտ է ամբուլատոր պոլիկլինիկաներ դիմելիության առումով։
Այստեղ հետաքրքիրն այն է, որ առողջության պահպանության առաջնային օղակ երբ դիմելիությունը բարձրանում է՝ մեր հոսպիատալացումը կայունանում է, կամ՝ նվազում։ Այսինքն ավելի վաղ շրջանում են հայտնաբերվում և բժշկական հսկողության տակ են գտնվում, դրա համար մենք պարտադիր անընդհատ շարունակական իրազեկումներ ենք իրականացնում, որ երբ մադիկ ունենում են ախտանշաններ՝ հատկապես երեխաներին ուղղորդեն ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություն։ Արդեն ասացի, որ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություն դիմելիությունը 1.1 անգամ ավելացել է և՝ հիմնականում երեխաներ են։ Եթե դիտարկենք հոսպիտալացումներն, ապա այստեղ կայուն վիճակ է, գրեթե նույն մակարդակի վրա ենք։
Panorama.am-Հիվանդությունների ծանր դեպքերը, հատկապես թոքաբորբերը, ո՞ր վիրուսներով են պայմանավորված։
Ռ. Աբովյան-Սուր շնչառական վարակների ծանրության մասով այս տարի, ի տարբերություն նախորդ տարավա մենք ունենք և Գրիպ-Ա և Գրիպ-Բ և այլ սուր շնչառական վարակներ և՛ ռեսպիրիտատոր վիրուս, և՛ բոկավիրուս, և՛ մետապնևմավիրուս, և՛ պառագրիպ, քովիդն էլ իր հերթին։
Մեր երկրում շատ երկար ժամանակ դրված է դեպքային համաճարակային դիտարկման համակարգ։ Այսինքը՝ այդ համակարգը շատ զգայում է և մենք ընտրանքային նմուշային հետազոտություն ենք անում, որպեսզի պարզենք, թե այս սեզոնում, որ վիրուսն է շրջանառվում և գնահատենք իրավիճակը։
Ծանրության մասով ասեմ, որ դեպքային համակարգի շրջանակում արված նմուշառումների մի մասում նաև միքս վիրուսներ են հայտաբերվել, այսինքը՝ համավարակներ։ Եղել են անձինք, որ ունեցել է Գրիպի N2H3 վիրուսը և նրա հետ այլ սուր շնչառական վիրուս, որը բնականաբար, կլինիկական ընթացքը ծանրացնում է։
Ընդհանուր առմամբ վիճակը կայուն է և բնորոշ այս սեզոնին և եղանակի տաքացման հետ կապված ենթադրում ենք, որ դեպքերի մակարդակը կիջնի՝ մարտի վերջերին ապրիլի սկսզբին։
Եթե համեմատում ենք փետրվարի առաջին 15 օրը և հունվարը, ապա հիվանդացության դեպքերը բավականին իջած են։
Panorama.am-Սոցիալական ցանցերում շատ է խոսվում թոքաբորբերի դեպքերի մասին։
Ռ. Աբովյան-Թոքաբորբերը հիմնականում սուր շնչառական վարակների բարդացումներն են։ Գրիրպն էլ է բերում թոքաբորբի, մյուս վիրուսներն էլ են բերում։ Թոքաբորբի առումով բարդացած դեպքերն են, երբ ախտանշանները սկսվում են, հետո չեն դիմում բժշկական կազմակերպություն, տանը պահումեն և 6-7 օր, հետո բարդանում է ու նոր դիմում են բժշկական կազմակերպությունների։ Դրա համար էլ, երբ առաջնային բժշկական հաստատություններ դիմելիույթունը բարձանում է և բարդացումները և հոսպիտալացումները նվազում են։
Panorama.am-Ի՞նչ վիճակագրություն կա կորոնավիրուսի շրջանառության մասով։
Ռ. Աբովյան-Կորոնավիրուսի մասով վիճակագրություն չեմ կարող ասել, բայց օրինակ 11-17 ընկած ժամանակահատվածում 82 նմուշ է լաբորատոր հետազոտության ենթարկվել, որից 14 նմուշում Գրիպ Ա տեսակ, մի քանիսում՝ այլ վիրուս և ընդամենը մեկ նմուշն է եղել կորոնավիրուս։ Այսինքը՝ դեպքայինի վիճակագրությամբ կորոնավիրուսային հիվանդությունը բավականին նվազեցված է ցույց տալիս։
Եթե մենք համեմատում ենք քովիդի վիճակագրությունն այլ համակգի տվյալներով, ապա բավական կայուն ենք, քանի որ դիտարկում ենք բժշկական կազմակերպության դիմելիությունը։ Այն մարդիկ, որոնք թեթև ախտանշաններով են, կամ տանն են գտնվում և լաբորատոր հետազոտության չեն երթարկվել բնականաբար վիճակագրության մեջ չեն մտել։ Երկար ժամանակ է պոլիկլինիկաներում և բժշկական հաստատություններում ներդրել ենք սուր շնչառական հիվանդությամբ բոլոր պացիենտների՝ քովիդի նկատմամբ լաբորատոր հետազոտությունը, բայց իրականում հայտնաբերումը շատ ցածր է, հիմա ավելի շատ սուր շնչառական վիրուսներն են տարածված։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից ձայնագրությմաբ։
Հարակից հրապարակումներ`
- Հղիության ընթացքում գրիպի հետ կապված խնդիրները կարող են պատճառ նույնիսկ մեռելածնության. Բժիշկ
- Հայաստանում շրջանառվում են գրիպի A տեսակի H3N2 և H1N1 ենթատեսակի և գրիպի B տեսակի հարուցիչ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան