Չլինի այնպես, որ օրենքը դառնա մահակ որոշ կառույցների համար, որ տառակերություն անեն. Վահե Ղազարյան
«Գյուղացու վճարը պետք է անմիջապես վճարվի, կամ հնարավորինս շուտ։ Այստեղ խնդիր է, թե ինչպես են իրականացվում վարչարարությունը, որովհետև դեպքեր են լինում, երբ գործարաններն ինչ-որ պատճառով ստիպված են լինում ավելին մթերել քան իրենց պահանջն է»,-հայտարարեց «Եվրոթերմ» ընկերության տնօրեն Վահե Ղազարյանը։
Նա մասնակցում էր մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնած քննարկմանը, որի ժամանակ դիտարկվում է մայիսի 6-ին ուժի մեջ մտնող օրինագիծը, որով վարչական տուգանք է սահմանվում գյուղատնտեսական ապրանքների մթերման դիմաց վճարումները 30 օրից ավել ուշացնելու համար։
Վահե Ղազարյանը բացատրեց, որ շատ է եղել, որ նախարարի, փոխնախարարի մակարդակով իրենց խնդրում են օգնել գյուղացիներին, վերամշակել ապրանքը, որ բերքը չմնա ծառի վրա։
«Էս դեպքում գալիս է վարչարարությունը, որ օրենքը չդառնա մահակ որոշ կառույցների համար, որ տառակերություն անեն, ընկնեն վերամշակողմերի հետևից»,-հայտնեց Ղազարյանը և հավելեց. «Այնպես չլինի, որ կշեռքը հավասարեցնելու փոխարեն ծանրությունը տեղափոխեն մյուս կողմ»։
Նա մտավախություն հայտնեց, որ հնարավոր է լինեն դեպքեր որ մատակարարը խնդիր չի ունեցել ուշ վճարման հետ, բայց փաստն արձանագրեն որպես ուշացում և պատժեն, ինչին դեմ է։
«Եթե ազնիվ վարչարարություն եղավ ողջունելի է նոր փոփոխությունները։ Եթե հաշվի առնենք, թե վերջին տարիներին ինչքան օրենսդրական ակտեր են ընդունվել և տապալվել, ապա դժվար է գնահատել նոր փոփոխությունը»,- ասաց գործարարը։
Հարակից հրապարակումներ`
- Գյուղմթերք մթերելու դիմաց վճարը 30 օր ուշացնելու դեպքում վարչական տույժ է նախատեսվում
- Անընդունելի է, որ գյուղացին բերքը իրացնի և մեկ տարի սպասի բերքի գումարին. Իգնատի Առաքելյանը՝ անբարեխիղճ մթերողների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան