Փաշինյանի արևմտամետությունն իրականում թուրքամետություն է. Արեգնազ Մանուկյան
«Նիկոլ Փաշինյանը խաբել ու խաբում է Հայաստանի քաղաքացիներին»,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
Նա հիշեցրեց Փաշինյանի հայտարարությունները՝ արագաչափերից մինչև տրանսպորտի գին, գազի գնից մինչև խաղաղության պահպանում ու նշեց, որ արել է իր հայտարարածի հակառակը։
«Հայաստանում կյանքը թանկացել է, մարդու կյանքն էժանացել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ա. Մանուկյանի խոսքով, Փաշինյանը ասում է՝ «կամ ես Հայաստանում կլինեմ իշխանություն կամ Հայաստանը չի լինի։
«Նա Հայաստանը դարձրել է առևտրի առարկա։ Մինչ այդ Արցախն էր հանել վաճառքի ու վաճառեց։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հիմա այն դրված է Ռուսաստան-Արևմուտք, Իրան- Արևմուտք հակամարտության զոհասեղանին։
Փաշինյանը խաբում է, թե իբր խաղաղության խաչմերուկ է դարձնում Հայաստանը։ Դրա գինը նշանակել էր Արցախը։
Այժմ խաղաղության գին է նշանակված Ադրբեջանի մյուս պահանջների բավարարումը՝ Տավուշի, Արարատի, Գեղարքունիք, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի տարածքների կտրատումը, Ալիևին հաճո Սահմանադրության ընդունումը։
Փաշինյանի արևմտամետությունն իրականում թուրքամետություն է։ Արևմուտքը չի էլ թաքցնում, որ իր խնդիրը ոչ թե Հայաստանին պաշտպանելն է, այլ Հայաստանի հաշին ՌԴ-ին վնասելը, Իրանի դեմ պլացդարմ սարքելը։ Փաշինյանը պատրաստ է մինչև վերջին հայը պայքարել ու զոհաբերել Հայաստանը աշխարհաքաղաքական խաղերում։ Նա դրա անունը դրել է ինքնիշխանություն և աճուրդի հանել նույն այդ ինքնիշխանությունը հանուն սեփական կաշվի փրկության»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Դուք հո ղառղառ չեք, հո ջադու չեք. ՔՊ-ական պատգամավորը՝ ընդդիմությանը
- Մայրաքաղաքի կենտրոնում Թամանյանի հղացմամբ ԵՊՀ-ի շուրջ արդեն իսկ կառուցված է ակադեմիական քաղաք. Լիլիթ Գալստյան
- ԱԺ-ում իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց մեղադրեցին ազգադավության մեջ
- Եվրադիտորդները Հայաստանում են, բայց երկրի ղեկավարը Տավուշում սպառնում է նոր պատերազմով. Գեղամ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան