Դուք հո ղառղառ չեք, հո ջադու չեք. ՔՊ-ական պատգամավորը՝ ընդդիմությանը
«Ինչ է նշանակում «կազմալուծվող», «այս կազմալուծվող երկրում նման բաներ եք անում»։ Նախ հորդորում եմ՝ հո դուք ղառղառ չեք, հարգելի ընդդիմություն, կներեք։ Այս ի՞նչ եք խոսում։ Իմ պետության, իմ Հայաստանի Հանրապետության սուվերեն պետության մասին չհամարձակվեք անեծքներով խոսել։ Հո դուք ջադու չեք»,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ դիմելով իրենից առաջ ելույթ ունեցած ընդդիմադիր պատգամավորներին։
Նրա խոսքով, քաղաքական ընդդիմությունը պետք է խոսքի քաղաքական լեքսիկոնով. «Լավ է գոնե հիմա կառավարման լծակներ չունեք, որովհետև այն ժամանակ ձեր անեծիքները գործնականում կիրառում էինք։ Այ քեզ բան։
Արձանագրենք, որ Հայաստանի քաղաքական ընդդիմությունը քաղաքական ընդդիմություն չէ, Հայաստանի ընդդիմությունը Հայաստանի խաղաղության և Հայաստանի զարգացման ընդդիմությունն է, և մենք պետք է համապատասխան վերաբերմունք դրսևորենք տվյալ գործակալների նկատմամաբ։ Սրանք քաղաքական գործակալներ են»։
Հարակից հրապարակումներ`
- Մայրաքաղաքի կենտրոնում Թամանյանի հղացմամբ ԵՊՀ-ի շուրջ արդեն իսկ կառուցված է ակադեմիական քաղաք. Լիլիթ Գալստյան
- ԱԺ-ում իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց մեղադրեցին ազգադավության մեջ
- Սարսափելին այն է, որ չհուղարկավորված տղաներից շատերի մարմինները մինչ օրս ճանաչելի են. Գեղամ Նազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան