Ունենք մթերող ձեռնարկություններ, որոնք 3 տարի է ինչ խաղողագործին չեն վճարել.Արտակ Սարգսյան
«Խաղողագործության ոլորտում այս խնդիրը կա և այս պահին էլ շարունակվում է։ Որոշ մթերող ձեռնարկություններ խաղողը գնում են, Ժողովրդի լեզվով ասած՝ «նիսիա» ձևով, հետո վճարելու սկզբումնքով»,-Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում կազմակերպված քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը։
Արտադրողները և մթերողները քննարկում են մայիսի 6-ից ուժի մեջ մտնող օրենսդրական կարգավարումը, ըստ որի մթերողները պետք է անպայման իրավական ուժ ունեցող պայմանագիր կնքեն արտադրողների հետ և դրա դիմաց վճարումն 30 օրից ավել ուշացնելու դեպքում վարչական տույժի ենթարկվեն։
Սարդյանը հայտնեց, որ մինչ այս կարգավորումը վճարման հետոնհետոն կախված է նրանից թե յուրքանչյուր ընկերություն այդ հետոն ինչպես է պատկերացնում։
«Կան նաև չվճարող մթերող ձեռնարկություններ։ ՀՀ-ում այս պահի դրությամբ ունենք մթերող ձեռնարկություններ, որոնք 3 տարվա խաղողի մթերման գումարը խաղողագործին չեն վճարել»,- հայտնեց խաղողագործների միության նախագահը։
Նրա խոսքով՝ Երևանի կոնյակի գործարանը նախապես կնքած փոխշահավետ պայմանագրի հիման վրա է մթերում, ինչն օրինակելի է։
«Մթերման սեզոնին մի պիկ, դժգոհություններ են առաջանում, խաղողագործները սկսում են ձայն բարձրացնել ցույցեր անել կառավարության, մարզպետարանների մոտ։ Այդ ժամանակ ասում են, թե խաղողը կմթերվի, ցուցակ են կազմում, որից էլ գալիս է աբսուրդը, բայց այդպես չպետք է լինի, պետք է լինի փոխշահավետ իրավական պայմանագրեր, որը չկա»,- հայտարարեց Սարգսյանը։
Խաղողագործների միության նախագահի կարծիքով, եթե կարգավորումը գործի, մթերումները պայմանագրով լինեն, իսկ վճարումներն 30-օրից ավել ուշացնելու դեպքում տույժ սահմանվի, ապա այն կլինի և՛ի շահ արտադրողի, և՛ մթերողի։
Հարակից հրապարակումներ`
- Գյուղմթերք մթերելու դիմաց վճարը 30 օր ուշացնելու դեպքում վարչական տույժ է նախատեսվում
- Կհստակեցվի սպանդային մթերքի և մսամթերքի մակնշման մեջ նշված սննդային արժեքի վերաբերյալ տեղեկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան