Սարսափելին այն է, որ չհուղարկավորված տղաներից շատերի մարմինները մինչ օրս ճանաչելի են. Գեղամ Նազարյան
«Անհնար է շարունակական հաջողություններ գրանցել, անհնարա է վերջ տալ հաջողությունների շարանին մի երկրում, որի հերոսներն ամենթանկը՝ երկրային կյանքը մեզ բոլորիս, հայրենիքին, պետությանը նվիրած տղերքը, մատնված են, մեղմ ասած անուշադրության»,-ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Նա հայտնեց, որ ստիպված է բարձրաձայնել, որ այսօր մի քանի տասնյակ հերոսների մարմիններ, սպասում են որ վերջապես քրիստոնյային վայել ձևով հուղարկավորվեն, որպեսզի վերջապես իրենց հոգիները հանգստանան և սավառնեն Տիրոջ մոտ։
«Օրվա խնդիրների մեջ խճված, չարության մեջ այս ու այն կողմ գնալով, այս ու այն խնդրի մասին խոսելով, կամ չխոսելով, մենք մոռացել ենք, այս տղերքին այս ու այն պատճառով հերոսների ընտանիքի անդամները հրաժարվում են վերցնել մարմինները և հուղարկավորել։
Սարսափելին այն է, որ տղաներից շատերի մարմինները մինչ օրս ճանաչելի են։ Ավելին՝ նրանց մի մասի հայրերը, մայրերը գալիս են նայում իրենց որդիների մարմիններին ու հետռանում՝ ասելով՝ սա մեր որդին չէ»,- ասաց պատգամավորը։
Նա պետությանը և բոլոր քաղաքական և հասարակական ուժերին կոչ արեց լուծել խնդիրը։
«Նրանք բոլորը պետա է հուղարկավորվեն առանձին-առանձին և ոչ թե եղբայրական գերեզմանում, նրանք բոլորն ունեն անուն ազգանում»,-ասաց Գեղամ Նազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Եթե այսօր Հայաստանն ուզի, ի վիճակի է Բաքվի հետ կապված խնդիրներում իր պաշտպանությունն իրականացնի. Օհանյան
- Եվրադիտորդները Հայաստանում են, բայց երկրի ղեկավարը Տավուշում սպառնում է նոր պատերազմով. Գեղամ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին