Անգլերենի մոլուցքները հանեք, օրենքում «ՍԵՅՖ» բառը մի գրեք. Թադևոս Ավետիսյան
«Էկոնոմիկայի նախարարության պատասխանատուները գնալով ինձ ավելի շատ են զարմացնում, բերում են նախագիծը, սակայն որոշ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ չեն կարողանում տալ»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիյանը՝ ելույթ ունենալով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ։
Հարց ուղղելով հիմնական զեկուցողին Թադևոս Ավետիսյանն ասաց, որ մի քանի խնդիրներ կան, որ բերված նախագծով կարգավորված չեն։
Գործադիրի ներկայացուցիչը պատասխանեց, որ առաջարկությունը չի ընդունում, քանի որ այն չի բխում կարգավորման գործիքից։
«Ես էլ ասում եմ, որ շատ ուղիղ բխում է, շատ վատ է, որ չգիտեք, որ այն բխում է այդ գործիքից և այդ նախագիծը բերել եք ԱԺ։ Որովհետև ներդրողն անտոկոս փող է տալիս, իսկ մյուսը տոկոսով է տալիս, եթե ստարտափը սնանկացավ և լուծարվեց, որն է անտոկոս տվողի խթանը, այդ դեպքում պարտքով կտա և որքան ռիսկը բարձ է այնքան լրացուցիչ եկամուտ կակնկալի հիմա լրացուցիչ եկամուտ չկա, որն է այդ խթանը։ Խթանը պետք է լինի այն որ, եթե աստված չանի լուծարվի ստարտափը, ասեք՝ մենք նրանցից՝ պարտքով տոկոսով գումար տվողից, բաժնետիրոջից առաջնային կվերադարձնենք մայր գումարը քեզ։ Սա կլինի խթան։ Հիմա սա եմ ասում, ասում եք սա դրա հետ կապ չունի, ինչպես չունի»,- հայտարարեց Պատգամավորը և հավելեց. «Անգլերենի մոլուցքները հանեք, օրենքում «ՍԵՅՖ» բառը մի գրեք, հասկացանք որ անգլերեն տառերով հապավում է, հայերեն թարգմանեք, թող գործիքը մեր օրենքում հայերեն լինի։ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան է և այնտեղ օրենքի լեզուն և մայրենի լեզուն հայերեն է»։
Նշենք, որ նախագծով սահմանվում է հետևյալը՝
«1 ՍԵՅՖ պայմանագրով մի կողմը՝ ներդրողը պարտավորվում է Ընկերության սեփական կապիտալում ներդնել պայմանագրով սահմանված չափի դրամական միջոցներ, իսկ Ընկերությունը պարտավորվում է այդ պայմանագրով սահմանված պայմանների վրա հասնելու դեպքում ապագայում թողարկել և մյուս կողմի (ներդրողի) օգտին տեղաբաշխել այդ պայմանագրով որոշված կամ պայմանագրով սահմանված կարգով որոշվող քանակով, տեսակի և դասի բաժնետոմսեր:
2. ՍԵՅՖ պայմանագրի կնքման դեպքում ներդրողը` պայմանագրով սահմանված ժամկետում Ընկերությանը հանձնում է պայմանագրով սահմանված չափի դրամական միջոցներ, սակայն Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը համապատասխան չափով տեղի է ունենում միայն պայմանագրով սահմանված կարգով Ընկերության բաժնետոմսերի թողարկման և ներդրողի օգտին տեղաբաշխման դեպքում: ՍԵՅՖ պայմանագիրն ուժի մեջ է մտնում դրա կնքման պահին, սակայն դրա հիման վրա Ընկերության բաժնետոմսերի թողարկման և ներդրողի օգտին տեղաբաշխման դեպքում բաժնետոմսերը համարվում են վճարված դրանց տեղաբաշխման պահին:
3. ՍԵՅՖ պայմանագրով սահմանված` Ընկերության բաժնետոմսերի թողարկման և ներդրողի օգտին տեղաբաշխման պայմանները վրա հասնելու դեպքում Ընկերությունը պարտավոր է 60-օրյա ժամկետում ՍԵՅՖ պայմանագրով սահմանված բաժնետոմսերը թողարկել և ներդրողի օգտին տեղաբաշխել:
4. ՍԵՅՖ պայմանագրի հիման վրա բաժնետոմսերի թողարկման և ներդրողի օգտին տեղաբաշխման դեպքում Ընկերության այլ բաժնետերերի կամ Ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունքը չի կիրառվում:
5. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 39.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված կազմակերպությունների կողմից ներդրումներ ներգրավելու կամ ներդրումներ կատարելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով:
6. ՍԵՅՖ պայմանագրով սահմանվում են նաև պայմաններ, որոնց վրա հասնելու դեպքում ներդրողի կողմից ՍԵՅՖ պայմանագրի հիման վրա ներդրված գումարին հավասար գումարը ենթակա է ներդրողին վերադարձման, ինչի դեպքում Ընկերության կանոնադրական կապիտալի ավելացում և լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխում տեղի չի ունենում: ՍԵՅՖ պայմանագրով կարող է նաև սահմանվել, որ ներդրված դրամական միջոցների վերադարձման դեպքում Ընկերությունը պարտավոր է ներդրողին վճարել դրանց նկատմամաբ տոկոսներ:
7. ՍԵՅՖ պայմանագիրը հանդիսանում է արժեթուղթ:»
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես Սյունիքում «ճշգրտումներից» հետո Հայաստանը բան չստացավ, նույնը լինելու է Տավուշի դեպքում. Տիգրան Աբրահամյան
- Եթե ճիշտ եմ հասկանում, «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի գրանցվել, որպեսզի քվորում չլինի. Ռուբինյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին