
«Ժողովուրդ». Փաշինյանի այցին հնարավոր է հաջորդի Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի պաշտոնանկությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս շաբաթվա վերջին Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է այցելել Շիրակի մարզ: Նախնական մարզային այցի օր նշանակված է շաբաթ՝ մարտի 23-ը:
Ավելին՝ ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Փաշինյանի այցին հնարավոր է նաև հաջորդի Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի պաշտոնանկությունը:
Ինչպես ավելի վաղ գրել էինք, Փաշինյանը մտադիր է ամեն գնով Շիրակի մարզպետ նշանակել իր կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռանը՝ Վահագն Մկրտչյանին:
Եվ, ահա, Մուշեղ Մուրադյանի հնարավոր պաշտոնանկությունից հետո Շիրակի մարզպետ կդառնա վարչապետի տիկնոջ ազգականը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։