ԱԺ-ում իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց մեղադրեցին ազգադավության մեջ
«Միայն միասնական պայքարի օգնությամբ, միասնական պայքարին միանալով կարող ենք հեռացնել այս իշխանություններին իրենց ազգադավ գործունեությունն իրականացնելուց»,-Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Նրա ելույթին արձագանքեց ՔՊ-ական ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը. «Չեք կարողանում էլի, պտի մի բառ անպայման ասեք էդ շուտասելուկներից։ Ազգադավը դուք եք, ձեր ամբողջ կուսակցությունն է։ Ու ես կարող եմ դա ապացուցել ի տարբերություն ձեզ»։
ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց. «Կոնկրետ Դաշնակցության ներկայացուցիչները գալիս են ու ինչ-որ մեկին ասում են գործակալ եք, ազգադավ եք, հակահայ եք, ... Այդ ամեն ինչը ծիծաղ է առաջացնում մեզ մոտ, քանի որ այդ ամեն ինչը լսել գործակալական կուսակցության ներկայացուցիչների շուրթերից, նշանակում է՝ դու քո հայրենիքի համար լավ բան ես անում։
Եթե քո նկատմամբ թշնամաբար է տրամադրված ինչ-որ գործակալական կուսակցություն, դա նշանակում է, որ դու ճիշտ ես անում, ճիշտ ես աշխատում։
Ընդդիմության հաջորդ ցույցերը լինելու են երկու թաքնված պահանջով՝ տալ միջանցք Ադրբեջանին և Հայաստանը մտցնել Հաաստան-Բեկառուս միութենական պետության մեջ։ Դա է ընդդիմության գերնպատակը»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին