Հայաստանն Իրանին է արտահանձնել 8 բանտարկյալի
Հայաստանը իրանցի 8 բանտարկյալի արտահանձնել է Իրանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Նշվում է, որ իրանցի բանտարկյալները կշարունակեն իրենց պատիժը կրել Իրանում։
Իրանցի ևս մեկ բանտարկյալի էլ արտահանձնել է Ճապոնիան։
«Արտահանձնման գործընթացն իրականացվել է արդարադատության նախարարության և արտաքին գործերի նախարարության համագործակցության արդյունքում՝ Երևանի և Տոկիոյի հետ պայմանավորվածություններին համապատասխան»,-հայտնել է Իրանի արդարադատության նախարարի մարդու իրավունքների և միջազգային հարցերով տեղակալ Ասքար Ջալալիանը։
Իրանի խորհրդարանը հանցագործներին արտահանձնելու մասին օրինագիծը Հայաստանի հետ վավերացրել է 2016 թվականին։
Նշվում է, որ արտասահմանում բանտարկված Իրանի քաղաքացիների մեծամասնությունը դատապարտվել են իրենց ճանապարհորդությունների ընթացքում ապօրինի թմրանյութեր ունենալու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան