Առաջարկվում է երկրորդ Հ1 ստեղծել՝ հանրապետական հեռարձակման
«Նախագծով առաջարկվում է հանրային հեռարձակողին հնարավորություն տալ առանց լիցենզիայի և մրցույթի հանրային մուլտիպլեքսում ուեննալ ևս մեկ համապետական ծածկույթով հեռուստաընկերություն»,- ԱԺ-ում հայտնեց Սիսակ Գաբրիելյանը ներկայացնելով իր հեղինակած օրինագիծը։
Նա տեղեկացրեց, որ հանրայինն ունի մայրաքաղաքում սփռվող լրատվական հեռուստաալիքը։
«Նկատի ունենլով որ Հանրային հեռուստաընկերության բյուջեն գոյանում է ՀՀ քաղաքացիների հարկերով և, վերջին 4 տարվա միջազգային հարցումները ցույց են տալիս, որ հեռուստաընկերույունը գնահատվում է ամենադիտվող և ամենաօբյեկտիվը և լրատվական հաղորդումներն նույնպես 10 առաջատարների շարքում, միշտ առաջատար եռյակում են լինում մեր կարծիքով անհրաժեշտությունը կա հանրային հեռարձակողը դարձնել համապետական սփռման և նախագծի ընդունման դեպքում կապույտ Հ1 ասվածի հետ մեկտեղ կլինի նաև մեկ այլ հեռուստաընկերություն, որը հանրապետություն կունենք հեռարձակվել ամբողջ Հայաստանով»- ասաց Սիսակ Գաբրիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Որոշումների առանցքում ՀՀ-ի արժանապատվության հարցն է․ ԲՏԱ նախարարը՝ ռուսական հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից հանելու մասին
- Հանրային հեռուստաընկերության օրհներգի կադրերում այլևս Արարատը չկա.Արամ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա