Տրվել է նոր պատերազմի անոնսը. Նաիրա Զոհրաբյան
Պատերազմը շատ մոտ է։ Երեկ Ոսկեպարում Ն․ Փաշինյանը հայտարարեց, որ, եթե չհանձնեն 4 գյուղերը՝ հենց այս շաբաթվա վերջում Ադրբեջանը նոր պատերազմ է սանձազերծելու։ Փաշինյանը ժողովրդին վախեցնում է նոր պատերազմով․ սա աբսուրդ է։ «Փաստինֆոյի» եթերում ասել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
Բանախոսը նշում է, որ Նոյեմբերյանի համայնքապետը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում Ն․ Փաշինյանը ասել է, որ գյուղերը չհանձնելու դեպքում շաբաթվա վերջում պատերազմ կլինի․ Թուրքիան կհարձակվի Հայաստանի վրա Արմավիրի մարզից, իսկ Ադրբեջանը՝ Ոսկեպարից։ Ոսկեպարում ասել է, որ երաշխիք չկա, որ տարածքները հանձնելուց հետո նոր պատերազմ չի սկսվի, պարզապես ուզում է հավատալ, որ նման բան չի անի։ Օրերի հարց է նոր պատերազմը, որի անոնսը երեկ արեց Ն․ Փաշինյանը։
Գործիչը նշում է, որ, եթե հանձնվում է Ներքին Ոսկեպարը, Բարխուդարլուն, Սոֆուլուն, այդ դեպքում ամբողջ բնակավայրերը հայտնվում են Ադրբեջանի շրջափակման մեջ, նաև Իջևան-Վրաստան մայրուղին է հայտնվում ադրբեջանական վերահսկողության տակ։ Նրան չպետք է թողնել, որպեսզի իր ծրագրած արհավիրքը հասցնի մինչև վերջ, որովհետև այդ վերջը ՀՀ-ի ավարտն է լինելու։
Նախիջևանում արդեն տանկային դիվիզիան է մասնակցում զորավարժություններին, Տավուշում ադրբեջանական սահմանակից հատվածում զորքերի կուտակում կա, ուստի հայտնի չէ, թե Հայաստանի սահմաններին ինչ կլինի։
«Ռուսաստանի ԳՇ քարտեզները բավականաչափ բարենպաստ էին Հայաստանի համար, սակայն Ալիև-Փաշինյան դուետը ամեն ինչ արեց, որպեսզի Ռուսաստանին դուրս մղեն տարածաշրջանից։ Միացյալ նահանգների նախագահ Բայդենը հայտարարում էր, որ Ռուսաստանի դեմ կկռվեն մինչև վերջին ուկրաինացին, հիմա էլ Արևմուտքը ասում է՝ մինչև վերջին հայը, Հայաստանը պլացդարմ կդարձնեն Ռուսաստանի դեմ»։
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյան. Արևմտյան դեմոքրսիի լայն ապտակը Նիկոլին
- Հասարկության 50 %-ը Արմեն Աշոտյանին համարում է քաղբանտարկյալ, սա աղետալի թիվ է. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան