Առանց արցունքների. Վալերի Լեոնտևը 75-ամյակին հայտարարել է բեմից հեռանալու մասին
Ռուս երգիչ Վալերի Լեոնտևը հայտարարել է բեմից հեռանալու մասին։ Նա նշում է իր 75-ամյակը։
«Հեռանում եմ առանց արցունքների ու խռպոտ ձայնի»,-ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ ասել է նա։
Նա ամուսնացած է, երեխաներ չունի։ Կինն ապրում է Մայամիում, երգիչն այնտեղ տուն ունի։
Խոսելով իր տարիքի մասին՝ Լեոնտևը խոստովանել է, որ կցանկանար հոբելյանները նշել «լողափին պառկած և նվերներ ընդունելով»։
Երգչի մենեջերը՝ Բորիս Չիգիրևը խոստովանել է, որ արտիստը վաղուց ելույթ չի ունենում, սակայն որոշել է թոշակի անցնելու մասին հրապարակային կերպով հայտարարել միայն իր 75-ամյակի կապակցությամբ։
«Նա ծրագրում է հանգստանալ և ճանապարհորդել», - ավելացրել է մենեջերը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա