Միայն այսօր ՃՏՊ-ների հետևանքով մահացել են թվով 8 քաղաքացիներ, օրը դեռ չի ավարտվել․ Րաֆֆի Ասլանյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․
«Միայն այսօր ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացել են թվով 8 քաղաքացիներ, …. ու դեռ օրը չի ավարտվել։ Բազմիցս ասել եմ՝ ՀՀ ապագա կենսունակ իշխանության առաջնային խնդիրներից է լինելու նաև պարեկային ծառայության լուծարումը։ Այս ծառայությունը պետությանը գրեթե ադրբեջանցիների չափով վնաս է պատճառում՝ գոմերից, հանդ ու չոլերից հավաքած, կրթական ցենզ չունեցող իր գերակշիռ անձնակազմով։ Սրանց հույսը ոստիկանության վիճակագրական ծառայության վրա է՝ տարվա վերջում հասարակությանը ՃՏՊ զոհերի մի փոքր թիվ կհրամցնի, ինչպես նախորդ տարում»։