Եթե ճիշտ եմ հասկանում, «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի գրանցվել, որպեսզի քվորում չլինի. Ռուբինյան
Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի հերթական քառօրյան։ Սակայն քվորում չլինելու պատճառով, նիստը քիչ ուշ մեկնարկեց։
Նախ գրանցվեց 47 պատգամավոր, այդպիսով չապահովվեց քվորում։
«Դահլիճում ներկա պատգամավորների մի մասը չի գրանցվել, չնայած ներկա են։ Եթե ճիշտ եմ հասկանում, «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի գրանցվել, որպեսզի քվորում չլինի, բայց կսպասենք մինչև մյուս պատգամավորները մոտենան և քվորում կլինի։
Ըստ կանոնակարգի, առնվազն 4 ժամ կարող ենք սպասել մինչև քվորում լինի, բայց վստահ եմ, որ այդքան չենք սպասի»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Որոշ ժամանակ անց նա հայտարարեց, որ քվորում ունեն և կարող են սկսել աշխատանքները։
Ռուբինյանը նաև հայտարարեց, ոչ ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանի մանդատը փոխանցվել է ՔՊ ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին՝ Դավիթ Կարապետյանին։
Հիշեցնենք, որ Գ. Պապոյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարար։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին