Ինչպես Սյունիքում «ճշգրտումներից» հետո Հայաստանը բան չստացավ, նույնը լինելու է Տավուշի դեպքում. Տիգրան Աբրահամյան
«Հայաստանյան իշխանության հիմնական քաղաքական վարքագծային առանձնահատկություններից մեկն այն է, որ բոլոր խնդրահարույց իրավիճակներում, երբ տեսնում են կա հանրային ճնշում, հանրային անհամաձայնություն, առաջ է բերում շանտաժի էլեմենտը, որը տարբեր փուլերում աշխատացրել է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ իր անզորությունը, հանձնման քաղաքականությունը պարտակելու շրջանակներում իշխանությունն առաջ է բերում պատերազմական շանտաժը։
«Բայց նույն տրամաբանությամբ, այսօր, վաղը, ամիսներ, տարիներ հետո իշխանությունը կարող է այլ տարածքների զիջումների հետ կապված առաջ բերի ադրբեջանական շանտաժի մոտեցումը, թուրքական սպառնալիքը, դրա ներքո անընդհատ գնա շարունակական զիջումների։ Այսինքն, իշխանությունը չի իրականացնում սահմանադրությամբ իրեն վերապահված պարտավորությունները, փորձում է քողարկել պատերազմական շանտաժի ներքո»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Տ.Աբրահամյանը հարցադրում արեց, թե արդյո՞ք Տավուշի 4 գյուղերը, հետո ևս 4-ը հանձնելու բանաձևի շրջանակներում խաղաղություն է ապահովելու ՀՀ-ում։ «Միանաշանակ ոչ։ Ակհայտ է մեր քաղաքացիներին, որովհետև այս խաղաքարտը իշխանությունը վեջին 4 տարիներին անընդհատ օգտագործել է, Հայաստանը գնացել է նոր զիջումների, ստացել է նոր սպառնալիքներ, նոր պատերազմներ»։
Նա նաև նշեց, որ այսօր իշխանությունը գնում է ոչ թե սահմանների իրականում ճշգրտումների ճանապարհով, այլ փաստացի միակողմանի 4, հետագայում +4 գյուղերի հանձնման ճանապարհով։
«Հայտարարվեց, որ սահմանազատման, սահմանագծման գործընթացը սկսվում է Տավուշից, սա այն դեպքում, որ մինչև գոնե երեկ հայաստանյան իշխանություններն այս կողմից, մյուս կողմից Ադրբեջանի իշխանությունները Բաքվից հնչեցնում էին այն մոտեցումը, որ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում չլուծված հարցերից մեկը վերաբերում է սահմանագծման ու սահմանազատման հիմքում դրված սկզբունքներին։ Պարզ ասած՝ իրավական բազա և քարտեզներ, որի հիման վրա պետք է տեղի ուներ գործընթացը։ Այսինքն, ունենք իրավիճակ, երբ պարզ չէ՝ կա՞ն արդյոք կոնսեսուսային քարտեզներ, որովհետև Ադրբեջանը չէր համաձայնվում այն քարտեզներին, որոնք Հայաստանն էր առաջարկում և իրավական փաստաթղթային բազա։
Հիմա դրա բացակայության պայմաններում 4 գյուղն Ադրբեջանին հանձնելը չի նշանակում սահմանազատում ու սահմանագծում իրականացնել»,- ասաց Տ. Աբրահամյանը։
Նա նշեց, որ լուռ ձևով այդ գործընթացն իրականացվեց մի քանի տարի առաջ Սյունիքում՝ Գորիս-Կապան ճանապարհային հատվածում, երբ իրականության մեջ ներքին կարգով առանց որևէ քարտեզների Հայաստանն ու Ադրբեջանը գնացին «ճշգրտումների» ճանապարհով, Ադրբեջանը ստացավ այն, ինչ ցանկանում էր, Հայաստանը դրա դիմաց չստացավ որևէ բան և ինչպես Սյունիքի դեպքում, Տավուշի դեպքում ևս չի ստանալու։
Տիգրան Աբրահամյանի խոսքով, Գորիս-Կապանի հանձնումից հետո Սյունիքի խոցելիությունը մեծացավ, նույնը կլինի Տավուշում։
Հարակից հրապարակումներ`
- Թաթոյան. Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ
- Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ. Վահե Հովհաննիսյան
- Եթե նույնիսկ արվի մի բան, որն ընկալեք ձեր դեմ, դա արտահայտում է ձեր լավագույն շահը. Փաշինյանը ալիևի լեզու է թափում
- Փաշինյանը անձամբ է վարել ՀՀ գյուղեր հանձնելու բանակցությունները Տավուշի մարզում
- Ոսկեպարի և Բաղանիսի, Նոյեմբերյանի, Ոսկևանի բնակիչները պատրաստ են ինքնապաշտպանություն կազմակերպել
- Փաշինյանը հայտնել է Ոսկեպարում, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել Ադրբեջանին, այլապես պատերազմ կլինի. Պատգամավոր
- Ոսկան Սարգսյան. Ոսկեպարում Նիկոլ Փաշինյանին շատ սառն են ընդունել, Փաշինյանը վախեցրել է պատերազմով
- Փաշինյանը Ոսկեպարում է
- Մենք Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չենք բանակցում. Արարատ Միրզոյան
- Սուրենյանց. Ինչի մասին է Տավուշի հայտնի տարածքը հանձնելու Ադրբեջանի պահանջը
- Արարատյան դաշտում, Տավուշում և Սյունիքում ժամկետներից 30-35 օր շուտ աշնանացան ցորենի վեգետացիան վերսկսվել է
- Տավուշի 4 գյուղը մեր վարչատարածքային բաժանման մեջ չեն գտնվում, 29.800-ից դուրս են․ Գնել Սանոսյան
- Չալաբյան. Փաշինյանը հաստատեց՝ պատրաստվում է հանձնել Տավուշի սահմանագծի կարևոր մի հատված՝ քողարկել դա «խաղաղության օրակարգի» կեղծ թեզերով
- Ադրբեջանը նպատակ ունի սահմանազատումը սկսել և ավարտել Տավուշի հատվածում․ «Ապրելու երկիր»
- Հարձակման ամենահավանական ուղղությունը Տավուշն է. ԱՄՆ հետախուզությունը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
- Նիկոլ Փաշինյան. Չեմ բացառում, որ կարող է դելիմիտացիայի գործընթացը սկսել Տավուշի մարզից