Եվրադիտորդները Հայաստանում են, բայց երկրի ղեկավարը Տավուշում սպառնում է նոր պատերազմով. Գեղամ Մանուկյան
«Եվրադիտորդները Հայաստանում են, բայց երկրի ղեկավարը Տավուշում սպառնում է նոր պատերազմով, նոր օկուպացիայով»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը՝ ելույթ ունենալով «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագրի քննարկման ժամանակ;
Նա հայտնեց, որ շատ կարևոր է այն մանդտը, որով ներկայանում են ԵՄ դիտրդները։
«Մեզ համար շատ կարևոր էր, որ ԵՄ դիտրոդները ՀՀ տարածքում չդիտվեն աշխարհաքաղաքական բախումների գործիք, իսկ այդպի միտումներ կան»,-հայտնեց պատգամավորը և հիշեցրեց, որ Ներքին Հանդում վերջին ողբերգական դեպքից հետ ՀՀ ԱԽ քարտուղարը հայտարարել էր, թե եվրադիտորդները չեն կարողացել Ներքին Հանդ գնալ, քանի որ այնտեղ ռուսներն են։
«Մեկ օր անց ԱԱԾ-ն հայտարարություն տարածեվ, թե Արմեն Գրիգորյանը ստում է, որևէ խոչընդոտ չկա»,-Ասաց Գեղամ Մանուկյանը։