Էդգար Ղազարյան. Իջևանցիներին պետք է փրկել իջևանցիներից
Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է.
«2022 թվականի օգոստոսին Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, իջևանցի Հայկ Խանումյանը կազմակերպեց Արցախի Բերձոր և Աղավնո բնակավայրերի հայաթափումը, որպեսզի դրանք հանձնվեն թշնամուն։ Դա հիմք եղավ Արցախի շրջափակման և հայաթափման համար։
2024 թվականին ՀՀ վարչապետ իջևանցի Նիկոլ Փաշինյանը կազմակերպում է ՀՀ Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի հայաթափումը և հանձնումը թշնամուն, որը հիմք կհանդիսանա Հայաստանի շրջափակման և կորստի համար։
Այդ գործընթացի կազմակերպման ուժային խնդիրը լուծում է ՀՀ ներքին գործերի նախարար, իջևանցի Վահե Ղազարյանը։
Այդ գործի կազմակերպական հարցերի լուծումը դրված է ՀՀ Տավուշի մարզպետ, իջևանցի Հայկ Ղալումյանի վրա։
Ազգային ժողովում քարոզչական գործի պատասխանատուն էլ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, իջևանցի Վահագն Ալեքսանյանն է»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա