Աշխարհում վնասաբեր փոստային առաքումների քանակը նվազել է, ֆիշինգային գրոհներինը՝ ավելացել. «Կասպերսկի»
Գլոբալ փոստային տրաֆիկում սպամի միջին մասնաբաժինը 2023-ին նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատ նվազել է 3,03 տ.կ.-ով և կազմել 45,60%: 2022-ին ամբողջ աշխարհում նամակների միջինը 48,63%-ն սպամ էր, ինչը 3,07 տ. կ.-ով ավելի է, քան 2021-ին: Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, Ռուսաստանից սպամի մասնաբաժինը 2023-ին կրկին աճել է և կազմել 31,45%։ Երկրորդ տեղում է ԱՄՆ-ը (11,30%), որի մասնաբաժինը նույնպես աննշան աճել է։ Իսկ մայրցամաքային Չինաստանից սպամի քանակը (10,97%) 3 տ.կ.-ով պակաս էր, քան մեկ տարի առաջ։ 2022-ին Ռուսաստանից սպամի մասնաբաժինը շարունակել է աճել՝ հասնելով 29,82%-ի։ Չինաստանը երկրորդն է եղել (14,00%), վարկանիշի երրորդ հորիզոնականը զբաղեցնում էր ԱՄՆ-ը (10,71%):
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչության հաղորդմամբ, ընկերության լուծումները 2023-ին արձագանքել են վնասաբեր կցված ֆայլ բացելու 135 980 457 փորձի։ 2022-ին «Կասպերսկի» ընկերության փոստային հակավիրուսը հայտնաբերել է 166 187 118 նման ֆայլ։ Դա 18 միլիոնով ավելի է, քան 2021-ին։
2023-ին փոստային հակավիրուսն առավել հաճախ գործարկվել է Ռուսաստանում տեղակայված սարքերում (16,72%): 2022-ին այս երկրի մասնաբաժինը վնասաբեր սպամի բոլոր թիրախների շրջանում ավելի քան կրկնապատկվել է։ Իսպանիան (9,53%) նահանջել է երկրորդ տեղ, չնայած նրա մասնաբաժինը նույնպես աճել է: Մեքսիկայի օգտատերերը (5,99%) վնասաբեր կցված ֆայլերի են բախվել գրեթե նույնքան հաճախ, որքան մեկ տարի առաջ։ 2022-ին արգելափակված վնասակար ներդրվածքների քանակով առաջատարն Իսպանիան էր (8,78%), Ռուսաստանը (7,29%) երկրորդն էր, Մեքսիկան՝ երրորդը (6,73%):
Ֆիշինգային գրոհների թիվը 2023-ին կրկին աճել է. «Կասպերսկի» ընկերության լուծումներն արգելափակել են խարդախ հղումներով անցնելու 709 590 011 փորձ: 2022-ին կանխվել է ֆիշինգային հղումներով անցնելու 507 851 735 փորձ, ինչը մոտ երկու անգամ ավելի է, քան 2021-ին:
2023 թվականին անցնելու փորձերի քանակով առաջին տեղը վերադարձել են այն ֆիշինգային էջերը, որոնք նմանակում են գլոբալ ինտերնետ-պորտալները (16,46%)։ Չարագործներին հետաքրքրել են նաև ավելի փոքր վեբ-ծառայությունների օգտատերերը (14,66%)։ Ֆիշինգային գրոհների ևս 12,22%-ն ուղղված է եղել առցանց խանութների օգտատերերին։ 2022-ին «Կասպերսկի» ընկերության լուծումներով արգելափակված ֆիշինգային հղումներով անցնելու ամենաշատ փորձերը կապված են եղել առաքման ծառայությունները նմանակող էջերի հետ (27,38%)։ Առցանց խանութները (15,56%), որոնք համավարակի ժամանակ ժողովրդականություն են ձեռք բերել չարագործների շրջանում, հայտնվել են երկրորդ տեղում։ Իսկ վճարային համակարգերը (10,39%) և բանկերը (10,39%) բաժանել են երրորդ և չորրորդ տեղերը։
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհում մոբայլ սարքերի վրա գրոհների թիվը 2023-ին աճել է 52%-ով. «Կասպերսկի»
- Ինչ անել տվյալների արտահոսքի դեպքում. «Կասպերսկի»
- «Կասպերսկի»-ն մշակել է iPhone-ում Pegasus լրտեսական ծրագրի հայտնաբերման նոր մեթոդ
- «Կասպերսկի» ընկերության փորձագետները նոր միջհարթակային սպառնալիքներ են հայտնաբերել
- «Կասպերսկի»-ն կազմել է 2024-ի ֆինանսական կիբեռսպառնալիքների կանխատեսումը
- «Սև ուրբաթին» ընդառաջ չարագործները նմանակել են հայտնի մարկետփլեյսները, լյուքս դասի բրենդերը. «Կասպերսկի»
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա