Զարմանալի չէ, թե ինչու ընդդիմությունը կողմ չի քվեարկելու ՀՀ անվտանգության ամրապնդման համար այս հավելյալ երաշխիքին. Կոնջորյան
«Մեր աներկբա գոհունակությունն ենք հայտնում Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունից, նշում և արձանագրում, որ Հայաստանում առաքելության տեղակայումն էականորեն նպաստել է տարածաշրջանային կայնությանը»,- Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկմանն ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նա նշեց, որ իրենք շարունակելու են աջակցել այս առաքելությանը։
«Միանշանակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կողմ է քվեարկելու և, իհարկե, որևէ մեկիս համար տարօրինակ ու զարմանալի չէ, թե ինչու ընդդիմությունը կողմ չի քվեարկելու Հայաստանի անվտանգության ամրապնդման համար այս հավելյալ երաշխիքին»,- ասաց իշխող խմբակցության ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Եվրադիտորդները Հայաստանում են, բայց երկրի ղեկավարը Տավուշում սպառնում է նոր պատերազմով. Գեղամ Մանուկյան
- Հայկական կողմը մեծապես կարևորում է ԵՄ-ի հետ անվտանգային ոլորտում համագործակցության խորացումը. Մնացական Սաֆարյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին