Մեծ Բրիտանիան հնարավոր է համարում Ուկրաինա զինվորականների ուղարկումը
Բրիտանական իշխանությունները չեն կարող հրապարակայնորեն բացառել Ուկրաինա ռազմական անձնակազմ ուղարկելու հնարավորությունը, քանի որ նման մարտավարությունը Ռուսաստանի իշխանություններին, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինին, կպահի Լոնդոնի ապագա ծրագրերի մթության մեջ։ Այս մասին Times Radio-ին տված հարցազրույցում հայտարարել է երկրի պաշտպանության նախկին նախարար Բեն Ուոլեսը։
«Մենք պետք է օգտագործենք «չենք բացառում» ոգով արտահայտություններ։ Ի վերջո, անորոշությունը նույնպես զսպման մաս է կազմում»,-նշել է նախկին նախարարը։
Նրա խոսքով, անհրաժեշտ է հասնել մի իրավիճակի, երբ Մոսկվան կմտածի, թե «որքան հեռու կգնա Լոնդոնը և ինչի են պատրաստ բրիտանական իշխանությունները»։
«Կարևոր է, որ մենք երբեք չփակենք մեր միջև եղած կամուրջները։ Պարտադիր չէ, որ մենք իրականում դա անենք, բայց կարևոր է մարդկանց մթության մեջ պահել: Մեր հակառակորդները փորձում են ստիպել մեզ ինչ ոչ բան բացառել»,- նշել է Ուոլեսը։
Հարակից հրապարակումներ`
- Փնտրեք Միդլթոնին, Շապս. Զախարովան՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարին
- Պուտին. Ուկրաինայի հարվածները Ռուսաստանին անպատիժ չեն մնա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին