Եթե այսօր Հայաստանն ուզի, ի վիճակի է Բաքվի հետ կապված խնդիրներում իր պաշտպանությունն իրականացնի. Օհանյան
«Հայաստանի ներքին ու արտաքին անվտանգության համար պատասխանատու է Հայաստանն ու այսօրվա գործող իշխանությունները»,- Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա ընդգծեց, որ հատկապես արտաքին սպառնալիքներին դիմագրավելու շրջանակներում այսօրվա իշխանությունները ձախողել են ու ադբեջանցiները հայտնվել են մեր տարածքներում, շարունակում են ճնշումները, ՀՀ շուրջ օղակի սեղմումը։
«Ազգային ժողով ներկայացված փաստաթղթի իրավական հիմքերը թույլ են, չտրվեցին հարցին պատասխան, թե ինչու կարևոր փաստաթուղթը մանդատի վերաբերյալ չի վավերացվում, այլ վավերացվում է տեխնիկական այս փաստաթուղթը։
Այստեղ պետք չէ մանիպուլացնել, խառնել ՀԱՊԿ-ին»,- ասաց Ս. Օհանյանը։
Նա հայտարարեց, եթե այսօր Հայաստանն ուզի իր բոլոր ուժերը կենտրոնացնել, մոբիլիզացնել, իր ամբողջ ներուժն օգտագործել, ի վիճակի է Բաքվի հետ կապված խնդիրներում իր պաշտպանությունն իրականացնի։
Օհանյանը նաև հայտարարեց, որ իրենք ձեռնպահ կքվեարկեն այս փաստաթղթին։
Հարակից հրապարակումներ`
- Զարմանալի չէ, թե ինչու ընդդիմությունը կողմ չի քվեարկելու ՀՀ անվտանգության ամրապնդման համար այս հավելյալ երաշխիքին. Կոնջորյան
- Եվրադիտորդները Հայաստանում են, բայց երկրի ղեկավարը Տավուշում սպառնում է նոր պատերազմով. Գեղամ Մանուկյան
- Հայկական կողմը մեծապես կարևորում է ԵՄ-ի հետ անվտանգային ոլորտում համագործակցության խորացումը. Մնացական Սաֆարյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին