Գլխիվայր շրջված մեքենաներ. Ինչ է կատարվում հանրապետության ճանապարհներին
Առատ տեղումներով պայմանավորված վթարային ու դժվարին իրավիճակ է ստեղծվել հանրապետության ճանապարհներին։ ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրությունների համաձայն, ճանապարհներին գրանցվել են մեքենաների գլխիվայր շրջվելու դեպքեր։
Մարտի 19-ին, ժամը 09:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ակնալիճ գյուղի արագաչափի մոտակայքում բախվել են երկու ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գյուղի սկզբնամասում բախվել են «Hyundai» (վարորդ՝ Ա. Հ.) և «Opel» (վարորդ Գ. Ի.) մակնիշների ավտոմեքենաները. «Opel» մակնիշի ավտոմեքենան շրջվել է: Գ. Ի.-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները և տեղի ուժերի հետ ուղղել ավտոմեքենան:
Մարտի 19-ին, ժամը 07:21-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարոտ-Ծիլքար ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Գեղարոտ գյուղի սկզբնամասում նկատել են գլխիվայր շրջված «Kia» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Ա. Ս.) և ուղղել այն, ինչպես նաև արգելափակումից դուրս են բերել «Audi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ս.)։
Եվս մի արտակարգ պատահար գրանցվել է Տավուշի մարզում։ Մարտի 19-ին, ժամը 09:16-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» տանող ավտոճանապարհին ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ծառն ընկել է «Opel» մակնիշի ավտոմեքենայի վրա և միակողմանի փակել ավտոճանապարհը:
Փրկարարները մասնատել և տեղափոխել են ծառը. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան