Խամոյան․ Ադրբեջանում, Վրաստանում գտնված Ստոլտենբերգն ավելի հարմար տեղ չգտա՞վ, քան ձեր կողքին այդ հայտարարություններն անել, պարոն Փաշինյան
«Եթե քարտեզները համաձայնեցված չեն, ապա ինչու եք հենց այս փուլիս հայտարարում, որ այս տարածքները Ադրբեջանին են ու պետք է տանք։ Դուք մակետ եք ցույց տալիս, բայց չեք ասում, որ դրա մեջ գտնվում են Ադրբեջանի ներկայացուցիչները և այդ ուժերը պետք է դուրս գան»,- Նիկոլ Փաշինյանի ելույթներին արձագանքելով ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Պատգամավորն այնուհետև անդրադարձավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի Երևան կատարած այցի ընթացքում հնչեցրած՝ «Ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ և կոչ անում կախված ամեն ինչ անել, որ Պուտինը չհաղթի պատերազմում» հայտարարությանը՝ հետաքրքրվելով․ «Ես ուզում եմ հասկանալ՝ Ադրբեջանում, Վրաստանում գտնված Ստոլտենբերգն ավելի հարմար տեղ չգտա՞վ, քան ձեր կողքին այդ հայտարարություններն անել, պարոն Փաշինյան։ Արդյո՞ք այս հայտարարությունը համաձայնեցված էր Ձեզ հետ , թե՝ ոչ ։ Եթե համաձայնեցված չէր, ապա համաձա՞յն եք այս գնահատականի հետ»։
Ի պատասխան վերջին հարցին Փաշինյանն ասաց․ «Այդպիսի պրակտիկա չկա, որ այցելությունների ընթացքում հայտարարությունները համաձայնեցվեն։ Ես 6 տարի տարբեր տեղեր գնում եմ և որևէ մեկի հետ չեմ համաձայնեցրել։ Այն ինչ ասաց պարոն Ստոլտենբերգը հրապարակային է, ՀՀ-ում ամենատարբեր հայտարարություններ են հնչում»։