Արցախցի բազմազավակ հայր. Մենք բարեգործություն չենք մուրում, խղճահարություն չենք խնդրում
«Չնայած մեր զոհողություններին ու զրկանքներին, այսօր ժամանակավորապես մեր թշնամու վերահսկողության տակ են գտնվում մեր սուրբ օջախները, մեր նախնյաց շիրիմները, մեր պատմամշակութային ժառանգությունը, դժվարանումե մ ասել նաև, մեր երիտասարդ սերունդների թարմ գերազմանները ու քանի-քանի սուրբ տղաներ մնացին առանց շիրիմների»,-արցախցի բազմազավակ հայր, պահեստազորի փոխգնդապետ Արա Քամալյանը՝ ելույթ ունենալով Ազատության հրապարակում։
Նրա խոսքով, սա է արցախցու արժանապատվության խարիսզը, սա է, որ ամեն օր խայթում է իրեն ու ցավեցնում հոգին։
«Եվ այնուամենայնիվ, նույնիսկ նման դժվար պայմաններումե ս հրաժարվում եմ հուսահատվել։ Հրաժարվում եմ դառնալ մուրացկան իմ սեփական հայրենիքում։ Ես այսօր այստեղ եմ կանգնած ոչ թե հուսահատ ու ձեռքերս մեկնած, այլ արժանապատվություն, արդարություն, որպեսզի կարողանանք աշխատել, կառուցել ու վերադարձնել այն, ինչ իրավամբ մերն է։ Մենք բարեգործություն չենք մուրում, խղճահարություն չենք խնդրում, մենք պարզապես պահանջում ենք հարգել մեր իրավունքները՝ որպես հայ»,-ասաց նա։
Նրա խոսքով, եթե իրենց իրավունքները մերժվեն, իրենց լռեցնեն, այլ ելք չի ունենա, քան դիմել արտագաղթի՝ փնտրելով անվտանգ անկյուն իր ընտանիքի համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Եթե չեք ուզում, որ արցախցին մնա այստեղ, տղամարդկություն ունեցեք և ասեք. Արմեն Ասրյանը՝ ՀՀ կառավարությանը
- Հաջիյան. Հայաստանի ԱԺ-ն պետք է ընդունի հայտարարություն սեպտեմբերյան պատերազմի, բռնի տեղահանության, խոշտանգումների վերաբերյալ
- Արցախցիների վերադարձի իրավունքը պետք է Հայաստանի կողմից քննարկման առարկա լինի. Գեղամ Ստեփանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան