Արցախցիների վերադարձի իրավունքը պետք է Հայաստանի կողմից քննարկման առարկա լինի. Գեղամ Ստեփանյան
«Միջազգային հանրությունը համապատասխան լրջությամբ չի վեաբերվել Արցախի ժողովրդի պահանջներին և էթնիկ զտման ու ցեղասպանության մասին ահազանգումներին»,- Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Նա նշեց, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տարբեր, երբեմն նաև անհոդաբաշխ ելույթներ ձոնելը չի նշանակում, որ մեխանիզմը կիրառության մեջ է դրվել։
«Մեր խնդիրն այն է, որ մեխանիզմը կիրառության մեջ չի դրվել»,- ասաց Գ.Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ արցախիցներն այսօր Ազատության հրապարակում կազմակերպել են հանրահավաք, որի նպատակն է հիմնովին վերանայել ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման ծրագրի նախագիծը, որը «չի արտացոլում արցախցիների հավաքական շահերն ու նպատակները»։
Գեղամ Ստեփանյանն ասաց. «Արցախցիների խնդիրները վերաբերում են ինչպես սոցիալական բնույթին, այնպես էլ իրավունքների ավելի լայն շրջանակին վերաբերող հարցերին, որոնցից է նաև վերադարձի իրավունքը, որը, կարծում ենք, պետք է նաև Հայաստանի կողմից քննարկման առարկա լինի»։
Հացին՝ արցախցին կկռվի՞ Տավուշի համար, նա պատասխանեց. «Կարծում եմ, այո»։
Հարակից հրապարակումներ`
- Չենք կարող թույլ տալ, որ արցախցիների ճակատագիրը նաև կիսեն մեր հայրենակիցները Տավուշում, Սյունիքում,... Հովհաննիսյան
- Արցախցիների վերադարձի հարցում Հայաստանի իշխանության պահվածքը համընկնում է Թուրքիայի և Ադրբեջանի տեսակետների հետ. Աբրահամյան
- Եթե Փաշինյանը պատրաստ է Ադրբեջանին տալ հայկական տարածքներ, պարտավոր է Ադրբեջանից պահանջել վերադարձնել ԼՂ ինքնավար մարզի կարգավիճակը․ Օսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան