Զախարովա. Ռուսաստանի ճշտում է Հայաստանում «Միր» քարտերի աշխատանքի դադարեցման մասին լուրերը
Հայաստանում «Միր» վճարային համակարգի քարտերի գործունեությունը դադարեցնելու մասին տվյալները պահանջում են հստակեցում, այս հարցով ներկայումս զբաղվում է ՌԴ կառավարությունը։ Այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ РБК-ն հայտնել էր, որ «Միր» ռուսական վճարային համակարգի քարտերը մարտի 30-ից կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և տերմինալներում, բացառությամբ ՎՏԲ Արմենիա բանկի։ Այժմ Միր քարտերն աշխատում են Հայաստանում և ընդունվում տեղական բանկերի կողմից։
«Սա լրացուցիչ պարզաբանում է պահանջում, ինչով այժմ զբաղվում է մեր գերատեսչությունը, ինչպես նաև կառավարությունն ամբողջությամբ»,- ասել է Զախարովան։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան