Ինչ են ակնկալում ՀՀ-ում, որ ԱՄՆ-ն գալու է Թուրքիայի դեմ որևէ գործողություն անի՞. Հայկ Խալաթյան
«ՆԱՏՕ-ն փորձում է ուժեղացնել իր դիրքերը տարածաշրջանում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը։
Ըստ նրա, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը տարածաշրջանային երկրներ, հաշվի առնելով նաև հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամը, ՆԱՏՕ-ն փորձելու է իր դիրքերը ուժեղացնի մեր տարածաշրջանում, որովհետև հիմնականում Ռուսաստանը ներկայացված է տարածաշրջանում հենց Հայաստանի հետ դաշնակացային հարաբերությունների, Հայաստանում ռուսական ռազմաբազան գտնվելու շնորհիվ։
«Եթե ԱՄՆ-ին, Արևմուտքին հաջողվի դուրս մղել ՌԴ-ին Հայաստանից, փաստացի, կարելի է ասել, որ ուժեղ թուլանում են ՌԴ դիրքերը Հարավային Կովկասում։
Բայց այստեղ այլ խնդիր կա՝ հենց ՆԱՏՕ-ն կարո՞ղ է օգնել Հայաստանին, այն անվտանգային խնդիրները, որոնք մեր երկրի առջև այս պահին կանգնած են, լուծել»,- նշեց Հ.Խալաթյանը։
Նա խորհուրդ տվեց կարդալ օրեր առաջ ամերիկյան վերուծական հեղինակավոր կենտրոնի հոդվածը՝ նվիրված Հայաստանին, որտեղ հստակ նշվում էր՝ Արևմուտքն այս պահին չի կարող ապահովել այն, ինչ սպասում է Հայաստանը իրենից, և չի կարող նույնիսկ փոխարինել այն, ինչ տալիս է Ռուսաստանը և խորհուրդ է տալիս Հայաստանի իշխանություններին կտրուկ չկտրել կապերը ՌԴ, ՀԱՊԿ հետ։
«Հոդվածում ասվում էր՝ Արևմուտքը չի կարող տալ այն, ինչ սպասում է Հայաստանը և դրանից օգտվելու են Ադրբեջանը, Թուրքիան»,- ասաց Հ.Խալաթյանը։
Հարցին՝ այսինքն ՆԱՏՕ-ն այլընտրանք չէ՞ ՀԱՊԿ-ին, թեև ՀԱՊԿ-ն էլ չի աշխատում այնպես, ինչպես պետք է, Խալաթյանը պատասխանեց. «Թուրքիան ՆԱՏՕ-ի բոլոր ծրագրերում առաջատար դերակատարում ունի։ Այդ ֆոնին անհասկանալի է՝ ինչ են ակնկալում Հայաստանում, որ ԱՄՆ-ն գալու է իր դաշնակցի դեմ որևէ գործողություն անի՞։
Ինչ վերաբերում է հայ-ռուսական ճգնաժամին, Հայկ Խալաթյանն ասաց. «Հետխորհրդային երկրների փորձը ցույց է տալիս, որ եթե որևէ երկրի ղեկավարություն առաջնորդվում է ոչ թե իր երկրների ու ժողովրդի շահերով, այլ մայրաքաղաքներից, որևէ լավ բանի չի բերում։
Ռուսաստանը շատ մեծ դերակատարում ունի անվտանգության ոլորտում, հատկապես տնտեսության, ցանկության դեպքում ՌԴ-ն կարող է շատ հանգիստ լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ ստեղծի Հայաստանում։ Անկասկած, քաղաքական ոլորտում հարաբերությունների վերանայումը բերելու է նաև տնտեսական ոլորտում հարաբերությունների վերանայմանը»։
Խալաթյանը նշեց, որ, անկասկած, խնդիրներ կան ոչ միայն հայկական կողմից, նաև ռուսական, բայց խնդիրները լուծելու համար պետք է ցանկություն, երկխոսություն։
«Այն պայմաններում, երբ Հայաստանի իշխանությունները խուսափում են երկխոսությունից Ռուսաստանի գործընկերների հետ, եթե նույնիսկ փորձում են, իբր, «երկխոսություն» անել, ապա տանում են հանրային դաշտ, իսկ ռուսական քաղաքական սպեցիֆիկան դա չի սիրում, դա որևէ լավ բանի չի բերում։
«Պետք է նստել, խոսել քննարկել, փորձել գտնել ընդհանուր շահեր, իսկ ես, վստահեցնում եմ, ընդհանուր շահ ունեն երկու երկրները և այդ ժամանակ հարցերը կլուծեն։ Բայց այս մարտավարությունը, որ ընտրել են ՀՀ իշխանությունները, փաստացի բոյկոտ ռուսական կողմի հետ շփումներում, դեմոնստրատիվ քայլեր, որոնք Ռուսաստանում միանգամից ընկալվում են հակառուսական, կամ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ զորավարժություններ, միաժամանակ ՀԱՊԿ-ի, ՌԴ-ի հետ ցանկացած միջոցառումների դադարեցումը։
Նախկինում էլ էր Հայաստանը համագործակցում ՆԱՏՕ-ի, այլ երկրների հետ, բայց այդքան նեգատիվ ռեսակցիա չէր բերում Մոսկվայում, որովհետև հստակ նշվում էր, որ դա որևէ կերպ հայ-ռուսական հարաբերությունների հաշին չի տեղի ունենում։ Ներկա պահին ամենամեծ խնդիրն այն է, որ Մոսկվայում գտնում են՝ Արևմուտքի հետ հարաբեությունների զարգացումը տեղի է ունենում ՌԴ հետ հարաբերությունների հաշվին, այլ ոչ թե դիվերսիֆիկացիա է տեղի ունենում»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞ւմ և ի՞նչ ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Երևանից. Քաղաքագետի կարծիք
- Իսկանդարյան. Ինչ տեղի է ունենում մեր տարածաշրջանում, պետք է հասկանալ ՆԱՏՕ-Ռուսաստան դիմակայության համատեքստում
- ՆԱՏՕ-ն միջնորդ չէ, այսինքն՝ այն չի կարող առաջարկներ բերել բանակցային սեղան. Ստոլտենբերգ
- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի նպատակն այլ է. Սեյրան Օհանյան
- Ստոլտենբերգը Երևանին գուժում է Կիևի, Խարկովի, Օդեսսայի ճակատագիրը․ Վահե Հովհաննիսյան
- Ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ և կոչ անում կախված ամեն ինչ անել, որ Պուտինը չհաղթի պատերազմում. Ստոլտենբերգը՝ Փաշինյանին
- Կրեմլը մեկնաբանել է Ստոլտենբերգի հարավկովկասյան շրջագայությունը
- Սա պատմական այց է Հայաստան. Խավիեր Կոլոմինան՝ ՆԱՏՕ-ի քարտուղարի այցի մասին
- Տեղի է ունեցել Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
- Կոչ եմ անում Ադրբեջանին և Հայաստանին օգտվել տևական խաղաղություն հաստատելու հնարավորությունից. Ստոլտենբերգ
- Երևանի ներկայիս կուրսի շարունակությունը կարող է անուղղելի վնաս հասցնել մեր դաշնակցային հարաբերություններին․ Զախարովա
- Զախարովա. Մոսկվան հայ դաշնակիցներին հրավիրել է միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնել, դեռ արձագանք չկա
- Պեսկով. Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան հենց Հայաստանում
- Կոչ ենք անում Երևանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերել և քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման համար․ Զախարովա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան