Հաջիյան. Հայաստանի ԱԺ-ն պետք է ընդունի հայտարարություն սեպտեմբերյան պատերազմի, բռնի տեղահանության, խոշտանգումների վերաբերյալ
«Միջազգային հանրությունը մի ձեռքով մատ է թափ տալիս Ադրբեջանի վրա, իսկ մյուս ձեռքով ցույց է տալիս, թե շարունակի։ Ահա այսպիսին է վիճակը»,-Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքում հայտարարեց որդեկորույս հայր, կրկնակի տեղահանված, արցախցի հրապարակագիր Միքայել Հաջիյանը։
Նրա խոսքով, միջազգային հանրությունը պետք է ի վերջո ուշքի գա, հասկանա՝ այն, ինչ տեղի է ունեցել Ադրբեջանի, Արցախի հայության հետ, մի օր ուխտի պես իր դռանն է չոքելու։
«Այսօրվա մեր հանրահավաքը ևս մեկ պահանջ պետք է ներկայացնի միջազգային հանրությանը։ Պետք է Ադրբեջանի իրականացրած գործողությունները հայ ժողովրդի նկատմամբ որակվեն որպես Ցեղասպանություն, որպես հանցագործության մարդկության դեմ։ Ես այն կարծիքին եմ, որ ՀՀ ԱԺ-ն պետք է ընդունի հայտարարություն սեպտեմբերյան պատերազմի, բռնի տեղահանության, խոշտանգումների վերաբերյալ, որոնց ենթարկվել են մեր հայրենակիցները Արցախի հատկապես ծայրամասային բնակավայրերում։ Վանք գյուղում փաստորեն երեխա են գլխատել, բռնաբարել են կանանց, դուք պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ է նշանակում։ Միջազգային հանրությունը տեղյակ է դրա մասին, տեղյակ է նաև Մոսկվան, որի սպանված սպաներն ականատես են եղել դրան»,-ասաց նա։
Բանախոսը շեշտեց՝ շարունակաբար պետք է թակել միջազգային ատյանների դռները ու հայտարարել՝ վերջ Ցեղասպանությանն աշխարհում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախցիների վերադարձի իրավունքը պետք է Հայաստանի կողմից քննարկման առարկա լինի. Գեղամ Ստեփանյան
- Չենք կարող թույլ տալ, որ արցախցիների ճակատագիրը նաև կիսեն մեր հայրենակիցները Տավուշում, Սյունիքում,... Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան