Այդ տարածքը, որից պետք է սկսենք դելիմիտացիան, գյուղի մասին չէ, այլ գյուղի դիմաց գտնվող սահմանի․ Փաշինյան
«Կա այսպիսի երևույթ, երբ ընդդիմության ներկայացուցիչներն ասում են, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է հանձնել Տավուշի մարզի 4 գյուղերը, պետք է այդ դեպքերում խնդրել, հորդորել կամ պահանջել, որ նման բան ասողները ասեն, թե Տավուշի մարզի որ գյուղերի մասին է խոսքը»,- այս մասին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դուք խոսեցիք ադրբեջանական անունով գյուղերի մասին: Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ ես ինքս որևէ ադրբեջանական գյուղի անուն չեմ տվել մինչև այն պահը, երբ ուրիշն է տվել: Կիրանցի վարչական ղեկավարը նշեց Խրեմլի կամ Խերեմլի գյուղ, ես էլ դրան արձագանքեցի՝ հարցնելվ, որ Տավուշի մարզում նման անումով գյուղ կա՞: Հիմա օգտվելով առիթից, ուզում եմ ներկայացնել մեր դիրքրոշումը, թե մենք ինչի պատրաստակամություն ունենք: Մենք ասում ենք ՝ այո, ՀՀ կառավարությունը պատրաստ է դելիմիտացիան սկսել հետևյալ հատվածում: Հայաստանի կողմից այդ տարածքը, որից պետք է սկսենք, գյուղի մասին չէ, այլ գյուղի դիմաց գտնվող սահմանի: Այ էս գյուղերի դիմաց գտնվող սահմանների դելիմիտացիային ամբողջական մենք պատրաստ ենք: Հայաստանի կողմից Բաղանիս, Ադրբեջանի կողմից Բաղանիս-Այրում: Սրանք նույն գյուղերը չեն: Դեռ ԽՍՀՄ ժամանակներից Ադրբեջանում գոյություն է ունեցել Բաղանիս Այրում գյուղ, Հայաստանում դիմացը՝ Բաղանիս գյուղ:
Հաջորդը, Հայաստանի կողմից Ոսկեպար գյուղ, և Ոսկեպարի դիմաց գտնվող սահմանը, որը ադրբեջանական մոտավորապես Աշաղի-Ասկիպարա բնակավայրի հատվածի մասին է: Շարունակությունը՝ Հայաստանի կողմից Կիրանց գյուղ, և դրա դիմաց գտնվող գյուղ, որի դիմացը ադրբեջանական Խերեմլի գյուղն է: Սրանք նույն գյուղերը չեն:
Հայաստանի կողմից Բերքաբեր գյուղ, եւ դրա դիմաց գտնվող սահմանի հատվածը, որը Ադրբեջանի կողմից կհամընկնի Կիզիլ-Հաջիլի գյուղի հետ: Ընդ որում, Կիզիլ-Հաջիլի գյուղը Ադրբեջանի տիրապետության ներքո է այսօր էլ, երեկ էլ, 20 տարի առաջ էլ: Այստեղ դետալներ կան, որոնց շուրջ աղմուկ է բարձրացվում։ Հիմա ՀՀ-ն ուզենա էլ Կիզիլ-Հաջիլի գյուղը չի կարող հանձնել, որովհետև այն միշտ եղել է Ադրբեջանինը։ Բոլոր իմ նշած գյուղերը ոչ անկլավային գյուղեր են»,-ասաց Փաշինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան