Իվուն չի մասնակցի Կոսովոյի և Չեխիայի հետ հանդիպումներին
Ուգոչուկվու Իվուն երեկ ժամանել է Հայաստանի ազգային հավաքականի ճամբար, անցկացրել թեթև մարզում և հանձնել բժշկական թեստեր:
ՀՖՖ հաղորդմամբ, հաշվի առնելով, որ Իվուն քառագլուխ մկանի վնասվածքի պատճառով գտնվում է ֆունկցիոնալ ոչ բավարար մարզավիճակում, ազգային հավաքականի մարզչական շտաբը որոշել է Իվուին չընդգրկել առաջիկա երկու հանդիպումներին պատրաստվող ֆուտբոլիստների հայտացուցակում: Նրա փոխարեն ազգային հավաքական է հրավիրվել Հայաստանի Մ-21 հավաքականի և «Վանի» կիսապաշտպան Էդգար Փիլոյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 22-ին կընդունի Կոսովոյի թիմին, մարտի 26-ին կհյուրընկալվի Չեխիայի հավաքականին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան