Մեր անտառածածկ տարածքը 1993 թվականի համեմատ կարող է ավելացած լինի.Սևակ Մարկոսյան
«1993 թվականի անտառների հաշվառման տեղեկատվությամբ ՀՀ անտառային հողերը կազմում են 459.9 հազար հեկտար, որի 334.1 հազար հկտարն է, որ անտառածածկ տարածք է։ Այն կազմում է ՀՀ-ի տարածքի 11.2 %-ը»,-«Արմենպրես» մամուլի սրահում Անտառների միջազգային օրվան ընդառաջ կազմակերպած ասուլիսում հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը՝ նկատելով, որ տեղեկատվությունը մի փոքր հնացած է։
Նրա խոսքով 2025 թվականի բյուջեի միջնաժամկետ ծրագում նախատեսված է անտառների հաշվառում, ինչը կիրականացվի և այդ ցուցանիշները կթարմացվեն և ՊՈԱԿ-ի լիազորությունների ներքո կլինի անտառային հողերի և անտառածածկ տարածքների վերաբերյալ ամբողջ համապարփակ տեղեկատվությունը։
«Մեր անտառածածկ տարածքը 1993 թվականի համեմատ կարող է ավելացած լինեն, քանի որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ն ունի 17 անտառտնեսության մասնաճյուղ, որոնցից 11-ի մասով ունենք ՇՄԱԳ փորձաքննություն անցած անտառկառավարման պլաններ, որոնք համադրելով նախորդ ժամանակահատվածում եղած ցուցանիշների հետ, տեսնում ենք, որ ունենք աճ»,- ասաց Սևակ Մարկոսյանի և հավելեց. «Իմ անձնական դիտարկմամբ, նույնիսկ այդ անտառածածկի ցուցանիշն ավել է լինելու»։
ՊՈԱԿ-ի տնօրենը տեղեկացրեց, որ Հայաստանը միջազգային պարտավորություն է ստանձնել ՀՀ-ի անտառածածկ տարածքները հասցնի 21 %-ի։
Սևակ Մարկոսյանը հայտնեց, որ յուրաքանչյուր տարի ՊՈԱԿ-ը հիմնել է 130 հա անտառ, իսկ 2023 թվականին 339 հա անտառապատում, որից 209 հեկտարը տնկվել է ոչ բյուջետային միջոցներով։
«Երկար քննարկումների արդյունքում վեր ենք հանել խնդիրների 4 ուղղություններ, դրանցից են արածեցումն անտառային տարածքներում, երբ կենդանին ուտում է մատղաշը՝ զրկելով վեարտադրողականությունից»,-հայտնեց «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության փոխտնօրեն, «Հայաստանի անտառային դաշինքի» ներկայացուցիչ Լիլիթ Մարտիրոսյանը
Նրա խոսքով երկրորդ խնդիրը ծառահատումներ են, որոքն նվազել են, բայց համակարգային փոփոխություներ են պետք, ինչին էկոպարեկների համակարգի ուժեղացումը կօգնի, բայց նաև պետք է անտառամերձ բնակավայրերում սոցիալական խնդիրները լուծել։
Հարակից հրապարակումներ`
- Ապօրինի ծառահատում կատարած և «Նիսան Պատրուլը» ձորը գցած վարորդները ձերբակալվել են
- Կրկին ահազանգ՝ Երևանում նոր ծառահատումների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան