ՔՊ-ական պատգամավորներն ընդունեցին օրակարգի բոլոր նախագծերը, ընդդիմությունը կողմ քվեարկեց միայն մեկին
Ազգային Ժողովը 77 պատգամավորով սկսեց այսօրվա հերթական նիստը։ ՔՊ պատգամավորների կողմ ձայներով սպառեց նստաշրջանի օրակարգում ընդգրկված բոլոր օրինագծերը։
Ընդդիմադիր պատգամավորները հիմնականում քվեարկեցին դեմ և ձեռնպահ։
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները կողմ քվեարկեցին միայն պատգամավոր Լիլիթ Գալստյանի հեղինակած «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին։
Նիստն ընդմիջվեց մինչև 16։30՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի մեկնարկի ժամը։
Հարակից հրապարակումներ`
- Մայրաքաղաքի կենտրոնում Թամանյանի հղացմամբ ԵՊՀ-ի շուրջ արդեն իսկ կառուցված է ակադեմիական քաղաք. Լիլիթ Գալստյան
- ԱԺ-ում իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց մեղադրեցին ազգադավության մեջ
- Սարսափելին այն է, որ չհուղարկավորված տղաներից շատերի մարմինները մինչ օրս ճանաչելի են. Գեղամ Նազարյան
- Եթե ճիշտ եմ հասկանում, «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի գրանցվել, որպեսզի քվորում չլինի. Ռուբինյան