Քաղաքագետ. Փաշինյանի այս հայտարարությունն արդեն իսկ հիմք է, որ նման ղեկավարի քայլերը համարվեն հակասահմանադրական
«Երբ երկրի ղեկավարն ասում է, որ պետք է տարածք հանձնել, հակառակ դեպքում կլինի պատերազմ ու պատերազմով կհանձնենք, դա նշանակում է, որ լեգիտիմացնում է այդ պատերազմը»,-նշում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Տավուշի գյուղերի բնակիչների հետ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին։
Ըստ Դանիելյանի, Փաշինյանի այդ հայտարարություններից հետո Ադրբեջանը կարող է «օրինական» պատերազմ սկսել, միջազգային հանրությանը ցույց տալով, որ.
«1. Հայաստանի ղեկավարը ճանաչել է այդ տարածքները որպես ադրբեջանական,
2. Հայաստանի ղեկավարը չի վերահսկում իրավիճակը, եւ երկրի բնակիչներն իրեն չեն ենթարկվում, ուրեմն Ադրբեջանին մնում է ուժ գործադրել եւ դա օրինական է համարել Հայաստանի ղեկավարը,
3. Այն անձինք, ովքեր ինքնապաշտպանություն կկազմակերպեն, ապստամբներ են, չեն վերահսկվում օրինական իշխանության կողմից եւ նրանց հանդեպ արտաքին ուժ կիրառելն իրավաչափ է,
Արդյունքում Հայաստանի վարչապետ կոչվող անձը ոչ միայն տարածքներ է հանձնում, այլեւ այդ տարածքների բնակիչներին, որոնց թշնամին կարող է պատանդ վերցնել, կամ' լիկվիդացնել: Փաստորեն այդ անձը ՀՀ քաղաքացիների կյանքի ու սեփականության իրավունքից զրկում է:
Այս հայտարարությունն արդեն իսկ հիմք է, որպեսզի նման ղեկավարի քայլերը համարվեն հակասահմանադրական և նա հայտարարվի օրենքից դուրս:
Օրենքից դուրս է նաև ԱԺ մեծամասնության ֆրակցիան, այսինքն՝ ողջ ԱԺ-ն, իսկ եթե նման անօրինական խորհրդարանի մյուս ֆրակցիաները վայր չեն դնում մանդատները, դա նշանակում է, որ ՀՀ այսպես կոչված ղեկավարին և նրա Խորհրդարանին համարում են օրինական և կիսում են պատասխանատվությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանին ցեխն ենք կոխել, հանել, վախենալու բան չունեմ. Ոսկեպարցի
- Ոսկեպարի և Բաղանիսի, Նոյեմբերյանի, Ոսկևանի բնակիչները պատրաստ են ինքնապաշտպանություն կազմակերպել
- Փաշինյանը հայտնել է Ոսկեպարում, որ 4 գյուղերը պետք է անհապաղ հանձնել Ադրբեջանին, այլապես պատերազմ կլինի. Պատգամավոր
- Ոսկան Սարգսյան. Ոսկեպարում Նիկոլ Փաշինյանին շատ սառն են ընդունել, Փաշինյանը վախեցրել է պատերազմով