Բողոքող լեհ ֆերմերները փակել են Վարշավայից հիմնական ելքերը
Չորեքշաբթի օրը ֆերմերները տրակտորներով և գյուղատնտեսական այլ տեխնիկայով փակել են Վարշավայից հիմնական ելքերը՝ ի նշան բողոքի Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման և Եվրամիության բնապահպանական ծրագրերի դեմ: Այս մասին հայտնում է Ռիա նովոստիի թղթակիցը։
«Պետք է դաշտում աշխատել, եկել է գարունը, բայց դա իմաստ չունի, քանի որ մենք ոչինչ չենք վաստակելու, ուստի մենք այստեղ ենք»,- ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։
Ճանապարհներին խցանումներ են։ Ոստիկանները փորձում են շրջանցիկ երթուղիներ կազմակերպել, սակայն առայժմ չի հաջողվում։ Իրավապահները դեռ չեն միջամտում տեղի ունեցողին։
Փետրվարի սկզբից Լեհաստանում ֆերմերների բողոքի ակցիաներ են ընթանում։ Ցուցարարների հիմնական պահանջներն են՝ դադարեցնել Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը Լեհաստան և հրաժարվել ԵՄ բնապահպանական ծրագրերից (այսպես կոչված՝ Կանաչ գործարքը), որը նախատեսում է մինչև 2050 թվականը զրոյական արտանետումների հասնել։
Հարակից հրապարակումներ`
- Լեհ ֆերմերները հայտնել են, թե որ դեպքում կդադարեցնեն բողոքի ակցիաները
- Լեհաստանի Սեյմի խոսնակի հետ ֆերմերների հանդիպումը արդյունք չի տվել
- Ֆրանսիա. ֆերմերները ներխուժել են գյուղատնտեսական ցուցահանդես, որեղ գտնվում էր Էմանունել Մակրոնը
- Եվրոպան անհանգիստ է. Ֆերմերները դուրս են եկել փողոց
- Ֆրանսիացի ֆերմերները ի նշան բողոքի գոմաղբ են լցրել Աժենի բանկի դիմաց