Տարբեր հանցագործությունների զոհ դարձած անչափահասների մեծ մասը մինչև 12 տարեկան են. ՔԿ
Քննչական կոմիտեն ամոփոփել է նախորդ տարի անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների ընդհանուր քրեաիրավական շարժընթացը։
Ըստ այդմ, 2023թ․-ին Կոմիտեի վարույթում քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1159 քրեական վարույթ՝ նախորդող տարվա 545 վարույթի դիմաց։
Այսպիսով մեկ տարվա ընթացքում արձանագրվել է վերոնշյալ հանցագործությունների կամ նման առերևութ հանցածին տարրեր պարունակող դեպքերի շուրջ 112 տոկոս աճ։
Դրան զուգահեռ ավելացել է նաև դատարան ուղարկված վարույթների քանակը։ Այսպես․ 2023թ․-ին նախաձեռնված 1159 քրեական վարույթից 78-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 82 անձի վերաբերյալ ուղարկվել դատարան (2022-ին դատարան ուղարկված վարույթները եղել են 66-ը՝ 73 անձի վերաբերյալ)։
Դատարան ուղարկված վարույթներով հիշյալ 82 մեղադրյալներից 29-ը կամ 35%-ը հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամներ, 2-ը՝ խնամակալ, հոգաբարձու, 1-ը՝ բժշկական հաստատության աշխատակից։ Մնացած հանցագործությունները կատարվել են այլ անձանց կողմից:
Դատարան ուղարկված վարույթներից՝
• 1-ը քննվել է սպանության,
• 7-ը՝ առողջությանը տարբեր աստիճանի վնասներ պատճառելու,
• 4-ը՝ մարդուն առևանգելու,
• 1-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու,
• 10-ը՝ ֆիզիկական ներգործության,
• 14-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների,
• 1-ը՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի,
• 40-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Դատարան ուղարկված վարույթներով տուժող է ճանաչվել 91 անչափահաս։ Նրանցից՝
• 35-ը եղել են մինչև 12 տարեկան,
• 17-ը՝ 12-ից 14 տարեկան։