Լևոն Արոնյանը հաղթել է Սենթ-Լյուիսում ընթացող Ամերիկայի գավաթի չեմպիոնական ցանցում
Լևոն Արոնյանը հաղթել է Սենթ-Լյուիսում ընթացող Ամերիկայի գավաթի չեմպիոնական ցանցում:Եզրափակչում հայազգի գրոսմայստերը առավելության է հասել Ռեյ Ռոբսոնի նկատմամբ՝ 2,5:0,5:
Քառորդ եզրափակչում և կիսաեզրափակչում Լևոնը Արոնյանը հաղթել էր Սամուել Սևյանին (4:2) և Ֆաբիանո Կարուանային (4:2):
Champions bracket-ում հաղթելու համար Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը ստացել է 15 հազար դոլար:
Գավաթակրին պարզելու համար Արոնյանը կսպասի Elimination Bracket-ի հաղթողին: Այդ ցանցի եզրափակչում կմրցեն Ուեսլի Սոն և Ռեյ Ռոբսոնը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 400 հազար դոլար:
Հարակից հրապարակումներ`
- Արոնյանը՝ Մամեդյարովին. Աստված տա, որ այլևս նման նամակներ չգրես
- Լևոն Արոնյանը և Հայկ Մարտիրոսյանը Աստանայում կմասնակցեն արագ և կայծակնային շախմատի մրցաշարին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան