Մինչև Փաշինյանի ամառանոց թուրքը գալու է, գալու է հասնի Կոնդ. Շարմազանով
«Չորս գյուղերը տալու է, մինչև Փաշինյանի ամառանոց թուրքը գալու է, մինչև Կոնդ։ Գալու է՝ պահանջներ դնի։ Թուրքի պահանջները երբեք չեն ավարտվելու»,-հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդաշարին տված հարցազրույցում։
Նա ընդգծել է՝ պետությունը պաշտպանության կարիք ունի, ոչ թե զիջումների, իսկ առհասարկ բանակցություններ Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկան, թշնամին ինչ ասում է՝ Հայաստանի իշխանությունը համաձայնում է։
«Հայկական կողմից առաջադրված որևէ կետ Ադրբեջանը արե՞լ է։ Կա՞։ Կոխեք էս քոռ աչքս։ Ժողովուրդ ջան, բարի գալուստ Էրմենիստան, դա՞ եք ցանկացել: Պտիչկա եք չէ՞ դրել։ Ո՞չ, ուրեմն դուրս եկեք փողոց: Նախկիններին չե՞ք ուզում, ոչ նախկիններն են միտինգ անում։ Գնացեք, ցանկացած ազգային ուժի կողքը կանգնեք»,-ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան